Նորություններ

Պաշտոնական

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ 24 համայնքում

00:00 / 17.04.2008

Ապրիլ-մայիս ամիսներին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն հանրապետության 24 համայնքներում:

Ապրիլի 20-ին. համայնքի ղեկավար կընտրեն Արագածոտնի մարզի Զարինջա, Կոշ, Սարալանջ, Արարատի մարզի Դվին, Արմավիրի մարզի Շահումյան, Շիրակի մարզի Վահրամաբերդ, Տավուշի մարզի Խաշտառակ համայնքներում:

Արարատի մարզի Շահումյան, Մրգավետ, Լոռու մարզի Սպիտակ եւ Բլագոդարնոյե համայնքներում ընտրություններ կանցկացվեն մայիսի 4-ին, իսկ Արամավիրի մարզի Դարալիկ, Սյունիքի մարզի Խնձորեսկ, Կուրիս համայնքներում ՝ մայիսի 11-ին:

Երեւանի Ավան, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ թաղային համայնքներում համայնքի ղեկավար կընտրեն մայիսի 18-ին: Այդ օրը ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն նաեւ Արագածոտնի մարզի Հակկո գյուղում եւ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին