Նորություններ
Պաշտոնական
Կօրինականացվեն մինչեւ 2001 թվականը Երեւանում կառուցված անհատական բնակելի տներն ու կցակառույցները
00:00 / 18.03.2008
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր քննարկվեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Դեռեւս խորհրդային տարիներին, ելնելով քաղաքաշինական առանձնահատկություններից, քաղաքացիներին դժվարությամբ էին տրամադրվում շինարարության թույլտվություն, կառուցման, վերակառուցման փաստաթղթեր: Արդյունքում, Երեւանում՝ հիմնականում՝ Չարբախում, Կոնդում, Կիլիկիայում, Նորագյուղում, Այգեստանում եւ մի շարք այլ թաղամասերում բնակիչները, որոշ դեպքերում նաեւ նրանց սերունդները, բնակվել են սեփականությունը հաստատող փաստաթուղթ չունեցող բնակելի տներում:
2001 թվականին կատարված առաջին պետական հաշվառման արդյունքներով 15-20 հազար առանձին բնակելի տներ եւ դրանց կից կառույցներ ու հողամասեր չունեին իրավական փաստաթղթեր կամ առկա էին տարբերություններ գույքագրման փաստաթղթերի եւ գոյություն ունեցող փաստացի չափերի միջեւ:
1998 թվականից ձեւավորված օրենսդրական դաշտը, որն ավելի կատարելագործվեց 2005-ին, 3-4 անգամ հնարավորություն ընձեռեց 2.266 քաղաքացիների՝ օրինականացնելու իրենց բնակելի տներն ու կցակառույցները՝ հողամասերով: Եւս 306 բնակելի տուն եւ 106 հողամաս եւ շինություն օրինականացվել են ՀՀ կառավարության 2006 թվականի որոշմամբ սահմանված կարգով:
Խնդրին համակարգված լուծում տալու նպատակով դեռ 2006-ին ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվեց Երեւանի քաղաքապետարանի եւ Կադաստրի պետական կոմիտեի համատեղ հանձնաժողով, որի աշխատանքի արդյունքում 2006 թվականին վերականգնվեց շուրջ 900 քաղաքացու սեփականատիրության իրավունք։
Խնդրին համակարգված մոտեցում ցուցաբերելու նպատակով որոշվել է հարցին տալ օրենսդրական լուծում։
Ներկայացնելով «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը նշեց, որ օրինագիծը կհեշտացնի մինչեւ 2001 թվականի մայիսի 15-ը քաղաքացիներին պատկանող բնակելի տան կառուցման եւ սպասարկման համար օրինական հողամասերին կից ավելի օգտագործվող մինչեւ 300 քմ հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի տները եւ բնակելի նշանակության օժանդակ շինությունները սեփականացնելու համար իրավական հիմքի ստեղծումը:
Բոլոր շինությունները, սակայն պետք է կառուցված լինեն քաղաքաշինական նորմերին համապատասխան, եւ չպետք է գտնվեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ խնդրի կարգավորումն ավելի շատ քաղաքական կամքի դրսեւորման արդյունք է եւ գտնվում է ՀՀ վարչապետի անմիջական հսկողության ներքո։
Նա հանձնարարեց, որ հենց հաջորդ օրը եւ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները եւ իրավաբանները շտկեն օրենքի նախագծի թերությունները եւ գտնեն իրավաբանական ճիշտ ձեւակերպումներ, որպեսզի ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվի այնպիսի նախագիծ, որով բացառվեն հնարավոր շահարկումներն ու չարաշահումները։
Օրենքի նախագծի քննարկմանը մասնակցում էին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մալխասյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալներ Վաչե Տերտերյանը, Հովհաննես Հովսեփյանը եւ Արսեն Գրիգորյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք։
ՀՀ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կարճ ժամանակում վերջնական տեսքի բերել «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների հետագա կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ ներկայացնել կառավարության քննարկմանը։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին