Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը մասնակցեց «Իջեւանի օրվա» տոնակատարություններին

00:00 / 05.12.2007

Դեկտեմբերի 3-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Տավուշ մեկնած պատվիրակությունը մասնակցեց «Իջեւանի օր» տոնակատարությանը:

Փոխվարչապետ, «պատվավոր տավուշցի» Հովիկ Աբրահամյանը տավուշցիներին տեղեկացրեց, որ արդեն հաստատված 2008 թ. պետբյուջեով մեծ միջոցներ են ուղղվելու սոցիալական ոլորտ՝ դպրոցաշինություն, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, միջհամայնքային ճանապարհներ… «Սոցիալական ուղղվածությունը մտածված նպատակային քաղաքականություն է, որովհետեւ պետք է զարգանա ոչ միայն մայրաքաղաքը, այլեւ ամբողջ երկիրը», - ասաց Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, յուրաքանչյուր ծրագիր ունենալու է ժամանակացույց, որպեսզի ամեն մեկն իմանա, թե երբ է պետական աջակցության իր հերթը հասնելու: Փոխվարչապետը խոստացավ «Մենք աշխատելու ենք, անելու ենք ամեն ինչ, որ մեր ժողովրդի բարեկեցությունն ավելացնենք, վիճակը լավացնենք, բայց բոլորս հասկանում ենք, որ դրա համար ժամանակ է պետք, ռեսուրսներ են պետք: Եվ ես պիտի խնդրեմ, որ մի քիչ էլ դիմանաք»:

ՀՀ տարածքային կառավարման նախարարը տոնի կապակցությամբ խոստացավ 2008-ի ընթացքում որեւէ նվեր անել քաղաքին: Նա տեղյակ է արվեստի դպրոցի խնդրին եւ այն լուծելու պատրաստակամություն հայտնեց:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին