Նորություններ

Պաշտոնական

ՀՀ-ում «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը

00:00 / 20.11.2007

ՀՀ-ում խոզերի «աֆրիկյան ժանտախտ» հիվանդության վերացման եւ տարածման կանխարգելման միջոցառումների ծրագիրը համակարգող հանձնաժողովի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած նիստում որոշվեց տուժած սեփականատերերին աջակցության վերջնական ձեւը վճռել հանձնաժողովի դեկտեմբերի նիստին եւ համապատասխան առաջարկություն ներկայացնել ՀՀ վարչապետին: Քննարկվում են խոճկորների տրամադրման կամ ֆինանսական աջակցության տարբերակները:

Հանձնաժողովի նախագահը հանձնարարեց մինչեւ դեկտեմբերի 15-ը հանրապետությունում մանրամասն ուսումնասիրել իրավիճակը, ճշտել անկման ենթարկված խոզերի թիվը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի ներկայացմամբ, Հայաստանում առաջին անգամ հիվանդությունն արձանագրվել է 2007 թվականի օգոստոսին Տավուշի մարզում, որից հետո խոզերի անկման դեպքեր են գրանցվել նաեւ Լոռու մարզում: Կատարված հակահամաճարակային միջոցառումների արդյունքում վարակն այլ մարզեր չի թափանցել: Լոռու մարզում գործում է 7 , Տավուշում՝ 4 կարանտինային ծառայություն: Եզակի դեպքեր են արձանագրվել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի եւ Կոտայքի մարզերում:

Հանրապետությունում արդեն հարկադիր ոչնչացվել է շուրջ 10 հազար գլուխ խոզ՝ 400 տոննա կենդանի քաշով: Ըստ հաշվարկների՝ գյուղացիական տնտեսությունները կրել են 220 տոննայի վնաս:

Գյուղնախարարի տեղեկացմամբ, ներկայումս մշակված է կարգ՝ ՀԲ-ի ընթացակարգերից բխող, թե ինչպես են այլ երկրներում հարկադիր ոչնչացման պարագայում վերաբերել տնտեսվարող սուբյեկտներին: Կարգը կներկայացվի ՀՀ կառավարություն:

Նշենք նաեւ, որ ՀՀ կառավարությունը շուրջ 36 մլն դրամ է տրամադրել սպանդի ենթարկված խոզերի թաղման եւ տարածքի ախտահանման համար, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպությունը (ՖԱՕ-ն) նախատեսում է 500 հազար դոլարի չափով արա• արձագանքման ծրագիր իրականացնել Հայաստանում: Ծրագիրը կօժանդակի նաեւ խոզերի թաղման հետ կապված որոշ տեխնիկական խնդիրների:

Փոխվարչապետը հետաքրքրվեց նաեւ Վրաստանի փորձով, թե ինչպես են նրանք պայքարում վարակի դեմ եւ աջակցության ինչ ձեւեր են կիրառում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին