Նորություններ
Պաշտոնական
Հայաստան-Եգիպտոս` փոխգործակցության զարգացման հիմքեր կան
00:00 / 25.09.2007
Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի նորանշանակ դեսպան Վահիդ Էլդին Իսմայիլ Գալալին։
Շնորհավորելով դեսպանին, փոխվարչապետն ընդգծեց, որ երկու երկրների միջեւ 15 տարիների դիվանագիտական հարաբերությունների ընթացքում տեղի են ունեցել տարբեր ոլորտների պատվիրակությունների բազմաթիվ փոխայցելություններ, ստեղծվել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողով, որի համանախագահն է ՀՀ փոխվարչապետը, ստորագրվել են 4 տասնյակի հասնող փաստաթղթեր։
Դեսպան Գալալը նշեց, որ ինքը Հայաստանի հետ համագործակցության փորձ ունի եւ մինչ նշանակումը ղեկավարել է Եգիպտոսի արտգործնախարարության ԱՊՀ երկրների հետ տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամը, որի շնորհիվ Հայաստանի դիվանագիտության, անվտանգության, առեւտրի, բանկային համակարգի, առողջապահության, արաբագիտության եւ այլ ոլորտների ավելի քան 1300 մասնագետներ վերապատրաստվել են Եգիպտոսում։
Երկուստեք կարեւորվեցին հայ-եգիպտական փոխգործակցության հետակա զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերը։
Քննարկվեցին աշնանը Երեւանում անկացվելիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի կազմակերպման հետ կապված, Հայաստան-Եգիպտոս ուղիղ թռիչքային կապ ստեղծելու, տնտեսական-առեւտրային հարաբերությունները զարգացնելու եւ այլ հարցեր։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը միաժամանակ հույս հայտնեց, որ Վահիդ Էլդին Իսմայիլ Գալալի նշականումով մեր երկու երկրների փոխհարաբերություններն ավելի կսերտանան եւ առավել արդյունավետ կդառնան։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին