Նորություններ
Պաշտոնական
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Յոանա - Մարիա Վիկտորինին
00:00 / 27.08.2007
Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Յոանա - Մարիա Վիկտորինին։
Փոխվարչապետը դեսպանին շնորհավորելով նոր նշանակման համար, շեշտեց, որ 15 տարիների դիվանագիտական հարաբերությունների արդյունքում հայ-գերմանական համագործակցությունները նկատելի զարգացել են։
Երկու երկրները փոխհամագործակցում են քաղաքական, ֆինանսական, առեւտրատնտեսական, մշակույթի, կրթության եւ գիտության եւ այլ ուղղություններով:
Վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ զգալի ակտիվացել են քաղաքական շփումները։
Դա մի կողմից պայմանավորված է հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումների նկատմամբ Գերմանիայի եւ ԵՄ-ի աճող հետաքրքրությամբ՝ տարածաշրջանում եվրոպական ներգրավվածությունն ուժեղացնելու նպատակով, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում եվրոպական ինտեգրացիայի կարեւորմամբ:
Բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացման մասին են վկայում ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` 2003, 2004 եւ 2006 թվականներին Գերմանիա կատարած պաշտոնական եւ աշխատանքային այցելությունները, 2004-ի հունիսին` ՀՀ վարչապետ Ա. Մարգարյանի աշխատանքային այցը եւ 2004թ. ապրիլին` ԳԴՀ ԱԳ նախարար Յ. Ֆիշերի այցը Հայաստան:
Երկու երկրների կառավարությունների որոշմամբ գործում է ֆինանսական եւ տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովը, որի հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերին։
Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել է 27 համաձայնագիր, համաձայնեցման փուլում է գտնվում եւս 3-ը:
Անդրեա Յոանա - Մարիա Վիկտորինը շնորհակալություն հաայտնելով ընդունելության համար, շեշտեց, որ այն ավելի է կարեւորվում երկու երկրների միջկառավարական բանակցությունների նախաշեմին։
Այս առթիվ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը մեծ ծրագրեր ու առաջարկներ է ներկայացնելու քննարկման։
«Մենք տրամադրված ենք շատ արդյունավետ եւ գործնական քննարկման։ Այդ իսկ պատճառով կներկայացնենք կոնկրետ խնդիրներ` հստակ լուծումներ ստանալու ակնկալիքով»,-ասաց փոխվարչապետը։
Նա շեշտեց, որ մեր կողմից կարեւորվում են հատկապես Գերմանիայի Դաշնության տարածքային համաչափ զարգացման, տեղական ինքնակառավարման մարմինների փորձը, անցած ճանապարհը։
Երկուստեք կարեւորվեց նաեւ գյուղական համայնքներում ապրելու եւ աշխատելու համար գրավիչ պայմաններ ստեղծելուն ուղղված ծրագրերը, որոնց աջակցում է նաեւ Գերմանիայի Դաշնության կառավարությունը։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը տիկին դեսպանին ներկայացրեց նաեւ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները եւ վստահեցրեց, որ եկող տարվա փետրվարին նախագահական ընտրությունները եւս կանցկացվեն եվրոպական չափանիշներին համապատասխան։
Նա միաժամանակ հույս հայտնեց, որ Անդրեա Յոանա - Մարիա Վիկտորինի նշականումով մեր երկու երկրների փոխհարաբերություններն ավելի կսերտանան եւ առավել արդյունավետ կդառնան։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին