Նորություններ

Պաշտոնական

Բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը

00:00 / 15.08.2007

Մայրաքաղաքի Կոմիտաս 49/2 հասցեում այսօր բացվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ նորվեգացի գիտնական, բեւեռախույզ, օվկիանոսագետ, հումանիստ, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը բացման իր խոսքում նշեց, որ Ֆ. Նանսենի տված անձնագրով 320 հազար հայ գաղթական է տեղավորվել աշխարհի 52 երկրներում: Հ. Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ կառավարության կողմից հանձնարարական է տրված Երեւանի քաղաքապետարանին մայրաքաղաքում Ֆ. Նանսենի հուշարձանը կանգնեցնելու վերաբերյալ եւ որ աշխատանք կտարվի թանգարանին նոր շենք տրամադրելու ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին