Նորություններ

Պաշտոնական

Հայրենիքը կանչում է

00:00 / 19.07.2007

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վ. Տերտերյանն ընդունեց 35 սփյուռքահայ երիտասարդ կամավորների: Նրանք ԱՄՆ-ի տարբեր վայրերից եկել են հայրենիք՝ աշխատելու պետական կառավարման տարբեր մարմիններում եւ այլ գերատեսչություններում՝ Հայաստանը ավելի մոտիկից ճանաչելու եւ հայրենիքի խնդիրներին ծանոթանալու նպատակով: Փոխնախարարը ողջունեց նրանց եւ շեշտեց, որ նրանք կատարում են շատ հայրենանվեր գործ, եւ հույս հայտնեց, որ Հայաստանում նրանց աշխատանքը կլինի երկուստեք արդյունավետ: Պարոն Տերտերյանը նրանց հուշանվերներ հանձնեց:

← Վերադառնալ ցուցակին