Նորություններ

Պաշտոնական

Համայնքային եւ բնապահպանական ենթակառուցվածքային առաջին վարկը

00:00 / 26.04.2007

Այսօր ՀՀ կառավարության եւ Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկի միջեւ Սեւանա լճի բնապահպանական ծրագրի վարկային համաձայնագիր ստորագրվեց։
Համայնքային եւ բնապահպանական ենթակառուցվածքային առաջին վարկը կուղղվի Սեւանա լճի շրջակայքում գտնվող քաղաքային հինգ համայնքներում կեղտաջրերի հավաքման ու մաքրման ծառայությունների բարելավմանը:
7 մլն եվրո արժողությամբ ծրագիրը, որ ավարտին կհասցվի 2010 թ. հոկտեմբերին, կազմված է հետեւյալ մասերից.
1. Գավառ քաղաքում կեղտաջրերի մաքրման կայանի կառուցում:
2. Վարդենիս եւ Մարտունի քաղաքներում լրիվ աերացիոն վերամշակման կեղտաջրերի մաքրման կայանների կառուցում:
3. Գավառ, Վարդենիս, Մարտունի, Ջերմուկ եւ Սեւան քաղաքներում կեղտաջրերի ցանցի բարելավում:
4. Տեխնիկական համագործակցություն նախագծի ու մրցութային փաստաթղթերի իրականացման աջակցության համար:
5. Տեխնիկական համագործակցություն հանրային եւ մասնավոր հատվածների գործընկերության խորհրդատվական ծառայությունների համար:
Եվրոպական միությունը, որ տեխնիկական համագործակցության միջոցների տրամադրումը կազմակերում է դրամաշնորհային պայմաններով՝ մինչեւ 5 մլն եվրո համաֆինանսավորումով կօժանդակի նաեւ ծրագրի 2-րդ եւ 3-րդ մասերի իրականացմանը:
ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին