Նորություններ

Պաշտոնական

Ընդդեմ ապօրինի հատումների

00:00 / 09.04.2007

Խորհրդի անդրանիկ նիստը
Այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցավ Հայաստանի հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի փոփոխված կազմով խորհրդի առաջին նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը։
ՀՀ կառավարության կողմից ստեղծված եւ ՀՀ նախագահի կողմից վավերացված այս Խորհրդի հիմնական խնդիրներն են՝ հանրապետությունում ապoրինի հատումների կանխարգելումը, դրանց դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը, կանխարգելման գործում պետական լիազորված մարմինների կողմից իրականացվող գործունեության համակար•ումը եւ այլն։
Խորհուրդը քննարկեց «Անտառների պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի 2006 թվականի գործունեությունը, բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության հաշվետվությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության տնօրինության տակ գտնվող պետական անտառային ֆոնդի վրա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերջին երեք տարիներին ապօրինի հատումների դեմ պայքարի արդյունքները, անդրադարձավ հանրապետությունում ապoրինի հատումների կանխարգելման, դրանց դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելու հետ կապված այլ հարցերի:
Հայաստանի հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի անդրանիկ նիստից առաջ՝ մարտի 20-ին, Հովիկ Աբրահամյանը Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուտակիսի հետ կայացած հանդիպման ժամանակ եւս քննարկել էր ապօրինի անտառահատումների մոնիթորինգի համակարգի ընթացքը։
Բանն այն է, որ Համաշխարհային բանկի Աղքատության հաղթահարման աջակցության վարկի (ԱՀԱՎ) յուրաքանչյուր մասնաբաժնի վճարման նախապայմանը երկրում իրականացվող բարեփոխումներն են: Դրանցից մեկն էլ ապօրինի անտառահատումների մոնիտորինգի համակարգի ներդրումն է:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ՀՀ-ում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին ներկայացրել էին, որ կառավարությունն այս ուղղությամբ բավական հաջողություններ է արձանագրել՝ արդեն գործում է ապօրինի անտառահատումների մոնիթորինգի համակարգը: Սակայն ավելի արդյունավետ մոնիթորինգ իրականացնելուն որոշակի խնդիրներ են խոչընդոտում:
Առանձնացվել էին մոնիթորինգի համակարգն առավել արդյունավետ դարձնելուն խանգարող երեք հիմնականում խնդիրներ: Առաջինը՝ մոնիթորինգի համակարգն առայժմ զուրկ է տարբեր պետական մարմիններից լիարժեք տեղեկատվություն հավաքելու լիազորություններից: Դեռեւս ապօրինի անտառհատումների ոչ բոլոր չափորոշիչներն են ընդունվել: Եւ վերջապես՝ տարբեր նախարարությունների դերի հստակեցման անհրաժեշտություն կա:
Հայաստանի հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի նախագահը հանձնարարել էր գյուղատնտեսության նախարարին քննության առնել Համաշխարհային բանկի ներկայացրած առաջարկությունները եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնել «Անտառների պետական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունում, ինչպես նաեւ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին։
Խորհրդի նախագահի տեղակալ, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի բարձրացրած հարցերն անմիջապես քննարկվել են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ, իրավական մի շարք փոփոխությունների առաջարկներ արդեն ներկայացվել են։
Շեշտվեց, որ ապօրինի անտառահատումների համար սահմանված տուգանքների չափերի 15, իսկ հատուկ ծառատեսակների դեպքում՝ մինչեւ 50 անգամ մեծացման, իրականացվող կոշտ միջոցառումների շնորհիվ ապօրինի հատումները որոշակիորեն նվազել են։
Սակայն այս առումով օրենսդրական բաց կա՝ դեռեւս չունենք «Անտառային պետական ծառայության մասին» օրենք, որի նախագիծը ներկայացվել է կառավարության քննարկմանը։
«Մենք շատ խիստ մոտեցումներ պետք է ցուցաբերենք ապօրինի հատումների ծավալները նվազագույնին հասցնելու եւ իսպառ վերացնելու գործում։ Այս առումով մենք դեռ լուրջ անելիքներ ունենք։ Հետեւողականորեն պիտի հասնենք նրան, որ այս ոլորտը լիովին թափանցիկ դարձնենք թե՛ հանրության, թե՛ հասարակական կազմակերպությունների, թե՛ Համաշխարհային բանկի համար։
Մեր այս խորհրդի աշխատանքները ես շատ ծավալուն եւ շատ արդյունավետ եմ ուզում տեսնել»,-ասաց Հայաստանի հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակար•ող անտառների պետական մոնիթորինգի խորհրդի նախագահ, տարածքային կառավարման համակարգող նախարարի պաշտոնակատար Հովիկ Աբրահամյանը։
Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին