Նորություններ

Պաշտոնական

Ներդրվում է համայնքային ծառայության համակարգը

00:00 / 03.04.2007

ՀՀ տարածքային կառավարման նախարարը հաստատեց հանրապետության բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերը։ Այժմ ավարտին է մոտենում համայնքների ղեկավարների կողմից համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատումը եւ այդ պաշտոններում սահմանված կարգով նշանակումներ կատարելու գործընթացը:
Համայնքային ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների առաջին վերապատրաստումը կսկսվի մայիսից՝ նախարարի հրամանով անցած տարվա դեկտեմբերին հաստատված ծրագրով:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին