Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն․ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹ՝ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՏԵՍԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 13-33.2-Մ2-4) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայտարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր տնտեսագետի (ծածկագիր՝ 13-33.2-Մ2-4 քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

(Աշխատավայրը՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8)

Արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր տնտեսագետի (ծածկագիր՝ 13-33.2-Մ2-4 պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:
Ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսաբյուջետային բաժնի գլխավոր տնտեսագետի (ծածկագիր՝ 13-33.2-Մ2-4 քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 23-ից մինչև 2020 թվականի հունիսի 3-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին:
Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ն:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 10:00-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հուլիսի 1-ին՝ ժամը 10:0-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն; հոդվածներ՝ 4-6, 13-14, 21, 34, 39, 48-50, 55, 58-60,66, 73, 88, 90, 93, 103, 109-110, 125, 129, 137, 140-141, 146, 149-150, 152, 154-155, 158-159, 162, 167, 171, 181:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=102510
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք; հոդվածներ՝ 2-5, 7, 14, 28, 45, 85, 94, 99, 101, 113, 105, 115, 138, 144, 169,171, 219-220, 223:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137830
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, հոդվածներ՝ 1-9, 12-15, 18, 20-21, 24, 27, 29, 31-33:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք. հոդվածներ` 3-8, 10, 12-13, 17-19, 20-22.
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 2-4, 6-7, 9-11, 14-15:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132717
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1-8:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=132534
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1, 3-5, 7-8, 10, 12-13, 21-23:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137135
«Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 1.2, 4, 6, 12-13, 15, 19, 22-24:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140926
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 3, 12-13:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=137754
Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 2, 4-6, 19:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=142366
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 14, 78:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140527
Պետական կենսաթոշակների մասին Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 7-8, 13, 18, 20-21, 35, 36:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=141680
Գանձապետական համակարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 9, 14, 17:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=138972
Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենք; հոդված՝ 7:
Հղումը՝ https://www.primeminister.am/u_files/file/documents/orenq.pdf
Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենք; հոդվածներ՝ 4, 5, 7, 12:
Հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=140541
Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդված՝ 8.2:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=118444
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենք; հոդված՝ 1:
Հղումը՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=137616
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012, էջեր՝ 14, 22, 81:
http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013, էջեր՝ 5, 8, 16, 39, 44, 46, 56, 73, 97, 99, 106:
http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Գործնական գրագրության, փաստաթղթերի, գրավոր տեքստերի գրագետ շարադրման սկզբունքների և կանոնների իմացություն
«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան: Երրորդ լրամշակված հրատարակությունուն: Լիմուշ հրատարակչություն: Երևան 2012, էջեր՝ 71, 73, 75, 78, 82, 94, 98, 104:
http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես.
• «Խնդրի լուծում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
• «Հաշվետվությունների մշակում»
Հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացողները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչության կադրային հիմնախնդիրների բաժին (ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8) հեռախոսահամարներ՝ 012-31-78-65, էլեկտրոնային փոստի հասցե՝ kristine.ratevosyan@mes.am): 

Հայտարարված է` 22.05.2020

Վերջին ժամկետը` 03.06.2020

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին