Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ՀԵՏԱՔՆՆՉԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 21-3.2-60) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին


Նախարարության հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ
(ծածկագիր՝ 21-3.2-60)

Հիմնական գործառույթներ՝

1) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ մերժում է քրեական գործ հարուցելը, կամ հարուցում է քրեական գործ, ընդունելով իր վարույթ կամ ուղարկելով ըստ ենթակայության,
2) մասնակցում է դեպքի վայրի պահպանության աշխատանքներին, մասնակցում է դեպքի վայրի զննության աշխատանքները,
3) մասնակցում է փորձաքննության նշանակման աշխատանքներին՝ վերցված նմուշների հետազոտման համար,
4) իրականացնում է դատախազին և քննիչին՝ իրենց լիազորությունների շրջանակում պահանջած անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման աշխատանքներըը,
5) մասնակցում է դեպքի ականատեսների հարցման, դեպքի իրադրությանը, փաստաթղթերին, նյութերին ծանոթացման գործընթացները,
6) իրականացնում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարման աշխատանքները,
7) իրականացնում է տեղի ունեցած դեպքերի վերլուծություն աշխատանքները,
8) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ,
9) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,
10) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը.
11) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
12) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
13) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
2) ունի Հայաստանի Հանրապետության քրեական, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերի, «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740 որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների:


Աշխատավարձի չափը՝ 150799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը ) ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը ք. Երևան, Դավթաշեն վարչական շրջան, Դավիթաշեն 4, Ա.Միկոյան փողոց, 109/8:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կարող են փաստաթղթերը ուղարկել են kristine.ratevosyan@mes.am էլեկտրոնային փոստի հասցեին.
Հեռ.՝ 012 31-78-65 (նեքին՝ 11-65)

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
• ինքնակենսագրական
Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 26.05.2020 թ.: 

Հայտարարված է` 22.05.2020

Վերջին ժամկետը` 26.05.2020

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին