Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ) ԹԻԿՈՒՆՔԻ ԵՎ ՆՅՈՒԹԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ) ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԲԱԺԻՆ) ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ (ԾԱԾԿԱԳԻՐ` 21-4.1-17)

Նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության (այսուհետ՝ Վարչություն) պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 21-4.1-17)

Հիմնական գործառույթներ՝

1) Մասնակցում է դուրս գրման ենթակա գույքի հաշվառման և այդ աշխատանքների իրականացման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման աշխատանքներին.
2) մասնակցում է Ծառայությունում հաշվառված գույքի և այլ ապրանքանյութական արժեքների տարեկան գույքագրման աշխատանքներին.
3) մասնակցում է Ծառայության կարիքների համար անհրաժեշտ ապրանքանյութական արժեքների գնման ընթացակարգի փաթեթի (գնման, ժամանակացույցի, վճարման ժամանակացույցի, տեխնիկական բնութագրերի) կազմման աշխատանքներին.
4) իրականացնում է Բաժնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները.
5)Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.
6)Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
7) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) Առնվազն միջնակարգ կրթություն,
2) ունի «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին», «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740 որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների,
6) աշխատավարձի չափը՝ 111115 ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հասցեով. ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
• ինքնակենսագրական

ՀՀ քաղաքացիները ներկայացնում են փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակների հետ միասին, առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 20.02.2020 թ.:

Հայտարարված է` 17.02.2020

Վերջին ժամկետը` 20.02.2020

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին