Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ (ԾԱԾԿԱԳԻՐ` 21-2.1-16) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախարարության արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության (այսուհետ` Վարչություն) պետի (ծածկագիր` 21-2.1-16)

Հիմնական գործառույթներ՝

1) ապահովում է արտակարգ իրավիճակների բնագավառում միասնական պետական քաղաքականության իրականացումը.
2) մասնակցում է օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին, ներկայացնում է առաջարկություններ արտակարգ իրավիճակների բնագավառում.
3) ապահովում է` Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ, արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի կառավարմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման աշխատանքները.
4) Նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ` ապահովում է աղետներին դիմակայուն համայնքների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր մշակման աշխատանքները.
5) ապահովում է մասնակցություն աղետների ռիսկի կառավարմանն ուղղված պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ տարվող մոնիթորինգային աշխատանքներին.
6) ապահովում է սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակման աշխատանքները՝ արտակարգ իրավիճակների ոլորտին առնչվող հարցերով.
7) ապահովում է արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի կառավարման խնդիրների լուծման նպատակով տեղեկատվության ստացման և ամփոփման իրականացման աշխատանքները. 
8) ապահովում է մասնակցություն պետական կառավարման մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակման աշխատանքներին.
9) ապահովում է միջազգային համագործակցության շրջանակներում ընդունված իրավական ակտերի քաղվածքների ու տեղեկանքների մշակման և Նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումներին ներկայացման աշխատանքները.
10) ապահովում է Նախարարության և Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության հաստատման և ամրապնդման աշխատանքները. 
11) ապահովում է միջազգային փորձի ուսումնասիրման մշակման, իրականացման և դրա շրջանակներում ներդրումային ծրագրերի կազմման աշխատանքները.
12) ապահովում է օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների կողմից Նախարարությանն ուղղակիորեն հասցեագրված գրությունների պատճեների ներկայացման աշխատանքները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն. 
13) ապահովում է պաշտոնական այցերի, հանդիպումների, խորհրդակցությունների, ինչպես նաև օտարերկրյա պաշտոնատար անձանց և պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետությունում ընդունելու հրավերների մասին առաջարկությունների համաձայնեցման աշխատանքները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն հետ. 
14) ապահովում է գործուղումների արդյունքների հաշվետվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.
15) ապահովում է Նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետություն ժամանած արտասահմանյան պատվիրակությունների, մասնագետների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և այլ անձանց ընդունելությունները, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը.
16) ապահովում է արտասահմանյան երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տարվող բանակցությունների, հանդիպումների արարողակարգային և արձանագրային աշխատանքները.
17) ապահովում է Նախարարության կողմից միջազգային կազմակերպությունների և արտասահմանյան երկրների ներկայացուցիչների հետ տարվող բանակցությունները, հանդիպումների ժամանակ թարգմանությունը.
18) ապահովում է Նախարարության իրավասության բնագավառում ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, ԵԱՏՄ-ի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՍԾՏՀ-ի և այլ միջազգային կառույցների հետ աշխատանքների իրականացում.
19) ապահովում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների բնագավառի նպատակային միջազգային ծրագրերի, միջազգային պայմանագրերի նախագծերի ներպետական համաձայնեցման գործընթացի իրականացման աշխատանքներին մասնակցությունը,
20) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
21) Գլխավոր քարտուղարին առաջարկություններ է ներկայացնում` իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
22) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
23) Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
24) Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
25) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
26) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
27) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) միջազգային հարաբերություններ, կամ քաղաքագիտություն, կամ օտար լեզու, կամ իրավագիտություն, կամ արևելագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում,
2) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսդրության, «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Հրդեհային անվտանգության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին», «Պետական նյութական պահուստի մասին», «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740 որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է ԵՄ ինտեգրման բնագավառում իրականացվող պետական քաղաքականությանը և գործընթացներին, ԵՄ կառույցներին, նրանց գործառույթներին և աշխատակարգերին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) տիրապետում է ռուսերենին (ազատ) և անգլերենին (ազատ), կամ ֆրանսերենին (ազատ), կամ գերմաներենին (ազատ),
5) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների.

Ժամանակավոր թափուր պաշտոնի աշխատավարձը համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կազմում է 310858 ՀՀ դրամ:

Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: 

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հասցեով. ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`


• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
• ինքնակենսագրական

ՀՀ քաղաքացիները ներկայացնում են փաստաթղթերի պատճենները՝ բնօրինակների հետ միասին, առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 26.11.2019 թ.:

Հայտարարված է` 21.11.2019

Վերջին ժամկետը` 26.11.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին