Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ (21-3.2-61, 21-3.2-64, 21-3.2-65, 21-3.2-68, 21-3.2-69, 21-3.2-70) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Նախարարություն) հետևյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու մասին

1. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-3.2-61)
Աշխատավայրը՝ ՀՀ,Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Երևանյան 52:

2. Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-3.2-64)
Աշխատավայրը՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ,Նալբանդյան 116:

3.Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-3.2-65)
Աշխատավայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Երևանյան խճուղի 62:

4.Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-3.2-68)
Աշխատավայրը՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Ա.Մանուկյան 9:

5.Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-3.2-69)
Աշխատավայրը՝ ՀՀ, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր, Գևորգյան 1:

6.Հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության (այսուհետ` Վարչություն) առաջատար մասնագետ-հետաքննիչ (ծածկագիր՝ 21-3.2-70)
Աշխատավայրը՝ ՀՀ,Տավուշի մարզ, ք. Իջևան, Արցախյան 4:

Հիմնական գործառույթներ՝

1) մասնակցում է դեպքի վայրի պահպանության և զննության աշխատանքներին.
2) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթներին համապատասխան՝ մերժում է քրեական գործ հարուցելը, կամ հարուցում է քրեական գործ, ընդունելով իր վարույթ կամ ուղարկելով ըստ ենթակայության,
3) մասնակցում է փորձաքննության նշանակման աշխատանքներին՝ վերցված նմուշների հետազոտման համար,
4) իրականացնում է դատախազին և քննիչին՝ իրենց լիազորությունների շրջանակում, պահանջած անհրաժեշտ տեղեկությունների տրամադրման աշխատանքները,
5) մասնակցում է դեպքի ականատեսների հարցման, դեպքի իրադրությանը, փաստաթղթերին, նյութերին ծանոթացման գործընթացները. 
6) իրականացնում է դատարանի օրինական հանձնարարությունների կատարման աշխատանքները,
7) իրականացնում է տեղի ունեցած դեպքերի վերլուծության աշխատանքները,
8) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ,
9) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակմանը,
10) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Վարչության պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
11) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիչակի մասին,
12) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցումներ` իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
13) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

1-6-րդ կետերում նշված ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պաշտոնի անձնագրով մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներն են`

1) բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ ՀՀ համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
2) ՀՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքերի, «Հրդեհային անվտանգության մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների, «Քաղաքացիական ծառայության մասին», ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740 որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, տիրապետում է անհրաժեշտ կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնների աշխատավարձը համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի կազմում է 150799 ՀՀ դրամ:

Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից ընտրություն կատարելու եղանակներն են՝

• դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունը.
• Ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի հնարավոր վերացման ժամկետը` մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից սահմանված կարգով պաշտոնում նշանակում կատարելը:

Նշված Ժամանակավոր թափուր պաշտոնները կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է: 

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2)դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն հետևյալ հասցեով. ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ (փաստաթղթեր),
• աշխատանքային գրքույկ (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից պատճենները բնօրինակների հետ միասին),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագիր կամ նույնականացման քարտ,
• սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:
• ինքնակենսագրական

Քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են պատճենների հետ միաժամանակ՝ առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 28.10.2019 թ.:

Հայտարարված է` 23.10.2019

Վերջին ժամկետը` 28.10.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին