Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

Հայտարարություն. ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈւԹՅԱՆ (ԱՅՍՈւՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈւԹՅՈւՆ) ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈւՐ ՊԱՇՏՈՆԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 21-3.2-42) ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԶԲԱՂԵՑՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության (այսուհետ՝ Վարչություն) հիմնական ֆոնդերի շահագործման և հանդերձավորման բաժնի (այսուհետ՝ Բաժին) առաջատար մասնագետի (ծածկագիր՝ 21-3.2-42)

Հիմնական գործառույթներ՝

1) մասնակցում է Ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների գազի, ջրի, էլեկտրաէներգիայի ծախսի չափաքանակների հաշվարկման, դրանց ամսական հաշվառման, գերածախսերի ու խնայողությունների արձանագրման աշխատանքներին,
2) իրականացնում է էլեկտրական, գազաչափման և ջրի հաշվիչների ստուգաչափման աշխատանքները,
3) իրականացնում է անշարժ գույքի պետական գրանցման, նոր տարածքներ տրամադրելու ուղղությամբ տարվող աշխատանքները,
4) իրականացնում է կապալառու կազմակերպությունների հետ նախագծանախահաշիվների համաձայնեցման աշխատանքները,
5) մասնակցում է Ծառայությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքների հաշվառման, տարածքների ընդունման-հանձնման ակտերի կազմման աշխատանքներին,
6) իրականացնում է Ծառայության շենք-շինությունների տեխնիկական բնութագրերի, պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի կազմման աշխատանքները,
7) Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր,
8) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
9) Բաժնի պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է զեկուցագրեր՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին,
10) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկուցագրեր և այլ գրություններ,
11) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1) Բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ,
2) ունի Փրկարար ծառայության մասին, Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի Փրկարարական ծառայության համազգեստի ձևը, տալու կարգը և օգտագործման ժամկետները սահմանելու մասին N 249-Ն, 2004 թվականի սեպտեմբերի 23-ի Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին N 1536-Ն, 2005 թվականի ապրիլի 28-ի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին N 629-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
3)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
4)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
5) աշխատավարձի չափը՝ 150799 ՀՀ դրամ:

Քաղաքացիական ծառայության՝ որոշակի ժամկետով Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի (ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետ) հնարավոր վերացման ժամկետն է՝ Ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը, այդ թվում՝ վաղաժամկետ:

Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝


1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Աշխատանքի վայրը՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
ՀՀ քաղաքացիները տվյալ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարություն հետևյալ հասցեով. ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ.՝ 012 31-78-65 (ներքին՝ 11-65):

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• Դիմում Նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել պաշտոնի անձնագրով թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ ստաժը հավաստող տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/եր (համապատասխան մարմնից/ներից),
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
• սոցիալական քարտի պատճենը կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք:

Քաղաքացիները փաստաթղթերի պատճենները ներկայացնում են բնօրինակների հետ միասին առձեռն, անձամբ:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 27.03.2019 թ.:

Հայտարարված է` 22.03.2019

Վերջին ժամկետը` 27.03.2019

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65



← Վերադառնալ ցուցակին