Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) հաշվառման, վերլուծության և քարոզչության բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 21-3.3-44) ՀԱՐՑԱՇԱՐ

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության ու պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկման ու լուծման աշխատանքներին: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և դրանց պատճառների վերլուծության իրականացման աշխատանքներին` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման միջացառումների մշակման համար: Մասնակցում է քարոզչության իրականացման աշխատանքներին` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի վերլուծության և վիճակագրական խմբավորման հիման վրա համապատասխան եզրակացությունների նախապատրաստման, նախազգուշական միջոցառումների մշակման աշխատանքներին:

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 07.03.2018 թ.` ժամը 10:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում:

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության նորմատիվ տեխնիկական աշխատանքների բաժնի առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 21-3.2-35) ՀԱՐՑԱՇԱՐ

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին, շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ շենքերի, շինությունների, մասնակցում է շինարարական և դրանց շահագործման հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի մշակման աշխատանքներին, որոնց պահանջները պարտադիր են կատարման պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից: Մասնակցում է բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացությունների տալու աշխատանքներին:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 13.03.2018 թ.` ժամը 10:00-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում:

1-ին և 2-րդ կետերում նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար պահանջվում է`

• բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• Նշված պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև նշված պաշտոնների անձնագրերով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

• դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• տվյալ պաշտոնները զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ,
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
• մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
• անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր (նույնականացման քարտ):

ՀՀ քաղաքացիները մրցույթին ներկայանում են անձնագրի, դիպլոմի, աշխատանքային գրքույկի, իսկ արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակներով:

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 07.02.2018 թ.:

Հայտարարված է` 24.01.2018

Վերջին ժամկետը` 07.02.2018

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0054, Ա. Միկոյան 109/8 (Դավիթաշենի 4-րդ թաղամաս)
Հեռ.` (012) 31-78-65, (012) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին