"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ
Ղեկավար կազմ
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
Արմեն Թելմանի Դպիրյան
Ծնվել է 1958 թ-ի դեկտեմբերի 1-ին, Երևանում:
Կրթություն
1976-1980 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետ /ֆիզիկայի ուսուցչի որակավորում/:
1981-1983 թթ. Մարքսիզմ-Լենինիզմի անվան համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետ /ստացել է կարմիր դիպլոմ/:
1987 թ. Սանկտ-Պետերբուրգի համամիութենական ինստիտուտի ղեկավարների և ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթացներ /հիդրոօդերևութաբանական չափումներ, ստանդարտների և չափիչ միջոցների վերահսկողություն/:
1989 թ. Երևանի համամիութենական Ստանդարտացման ինստիտուտի ղեկավարների և ինժեներատեխնիկական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթացներ /ստանդարտների և չափիչ միջոցների վերահսկողություն/:
2000 թ. Ֆիննական «Վայսալա» ֆիրմայի դասընթացներ:
2010 թ. «Օդերևութաբանական և ագրոօդերևութաբանական ավտոմատ կայանների ցանցերի սպասարկում» դասընթացներ Իսրայելում:
Աշխատանքային գործունեություն
1980-1992 թթ. Մասիսի շրժանի Գեղանիստ գյուղի դպրոց, ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ: Համատեղության կարգով՝ ՀՀ պետական մանկավարժական ինստիտուտում, որպես ուսուցման վարպետ:
1980-1986 թթ. Ուսուցչական կոմերիտական միության առաջին քարտուղար:
1986 թ. Հիդրոօդերևութաբանության վարչության չափիչ միջոցների ծառայություն` ավագ ինժեներ չափաբանության և ստանդարտացման խմբում:
1987-1988 թթ. Հիդրոմետ վարչության չափաբանության և ստանդարտացման խմբի ղեկավար:
1988-1996 թթ. Հիդրոմետ վարչության չափաբանության և ստանդարտացման խմբի 1-ին կարգի ինժեներ:
1996-1998 թթ. Հիդրոմետ վարչության ստանդարտացման և չափիչ միջոցների ծառայության պետ:
1998-1999 թթ. Հիդրոմետ վարչության ստանդարտացման և չափիչ միջոցների ծառայության պետ – Հիդրոմետ վարչության գլխավոր չափաբան:
1999-2002 թթ. Հիդրոմետ վարչության Տեխնիկական ապահովման կենտրոնի պետի տեղակալ:
2002-2007 թթ.Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի Տեխնիկական ապահովման կենտրոնի պետ:
2007-2009 թթ. Հայպետհիդրոմետ ՊՈԱԿ-ի Տեխնիկայի կենտրոնի պետ – փոխտնօրեն:
2009-2017 թթ. Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ:
2017-2018 թթ. Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ – տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2018-2019 թթ. Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ:
2019- մինչ օրս Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ – տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Աշխատանքային փորձը միջազգային փոխհամագործակցության ոլորտում
ՀՕԿ-ի Գործիքների եւ դիտարկման մեթոդների գծով հանձնաժողովի անդամ:
«Ինտեգրված համակարգեր, դիտարկումների սարքեր և մեթոդներ» ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի թիվ 1 աշխատանքային խմբի անդամ:
Խրախուսանք
2018 թ. «Համագործակցություն հանում փրկության մեդալ» - ՀՀ ԱԻ նախարար
Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների:
Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Արկադի Գրիգորի Սարգսյան
Ծնվել է 1951 թ-ի հուլիսի 1-ին, ք. Կապանում:
Կրթություն
1970-1974 թթ. ընդունվել և ավարտել է ՀամԼԿԵՄ կենտկոմին կից Բարձրագույն կոմերիտական դպրոցը ք. Մոսկվա, ստանալով պատմաբանի որակավորում:
1976-1980 թթ. ընդունվել և ավարտել է Երևանի ժող. տնտեսության ինստիտուտը, ստանալով տնտեսագետի որակավորում:
1983- 1987 թթ. ընդունվել և ավարտել է Բարձրագույն կուսակցական դպրոցը ք. Բաքու, ստանալով քաղաքագետի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1968-1969 թթ. Երևանի պետական բժշկական ինստիտուտի պրեպարատոր:
1969-1969 թթ. Ղափանի պղնձահանքային կոմբինատի էլեկտրամոնտյոր:
1969-1970 թթ. ՀՀ Շինարարության նախարարության «Քաջարանշին» տրեստի ՀԼԿԵՄ կոմիտեի ազատված քարտուղար:
1974-1975 թթ. ՀԼԿԵՄ Կենտկոմի կոմերիտական-կազմակերպչական բաժնի հրահանգիչ:
1975- 1978 թթ. ՀԼԿԵՄ Երևանի Լենինյան շրջկոմի երկրորդ, առաջին քարտուղար:
1978-1984թթ. ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար:
1984-1986 թթ. ՀԿԿ Բաղրամյանի շրջկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար:
1986-1987 թթ. ՀԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպչական բաժնի տեսուչ:
1987-1990 թթ. ՀԿԿ Սևանի շրջկոմի առաջին քարտուղար:
1990-1991 թթ. ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար:
1991-1992 թթ. Սովետա-գերմանական «Ինտես» համատեղ ձեռնարկության մասնաճյուղի տնօրեն:
1992-1995 թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:
1995-1996 թթ. «Պրոմսերվիս-1» ՍՊԸ-ի Գործադիր տնօրեն ք. Մոսկվա:
1996-1998 թթ. «ՕԳՕ -ՕԻԼ» ՍՊԸ-ի թրեյդեր ք. Մոսկվա:
1998-1999 թթ. «Արդիմպեքս» ՍՊԸ-ի Տնօրենի տեղակալ:
1999-2000 թթ. Միջպետական բանկի ՀՀ ներկայացուցչության Տնօրենի խորհրդական:
06.2000-08.2000 թթ. ՀՀ Էներգետիկայի նախարարության «Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ի Աշխատակազմի ղեկավար, Վերահսկողական տեսչության պետ:
2000-2003 թթ. ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Վարչապետի վերահսկողական ծառայության պետի տեղակալ:
12.2003-01.2004 թթ. ՀՀ Մշակույթի և երիտասարդության. հարցերի նախարարի խորհրդական:
2004-2006 թթ. «Հայրապետյան Եղբայրներ Հ.Ա.» ՓԲԸ-ի Գործադիր տնօրեն:
01.12.2006 թ.-09.03.2016 թ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ:
09.03.2016 թ. – 15.08.2018 թ. ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «ՄԵՎԱՆ» Կենտրոնի պետի տեղակալ:
2018 թ. օգոստոսի 17-ից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ:
Հասարակական-քաղաքական գործունեություն
ՀՀ Կապանի, Երևան քաղաքի Լենինյան, Բաղրամյանի, Սևանի պատգամավորների շրջանային խորհրդների պատգամավոր, գործադիր մարմինների անդամ:
1978-1985 թթ. - Հայաստանի Հանրապետության Ժողվերահսկողության Հանրապետական Կոմիտեի Նախագահության անդամ:
1978-1985 թթ. - Հայաստանի Արհեստակցական Միությունների Հանրապետական Խորհրդի (ՀԱՄՀԽ) Նախագահության անդամ:
1990-1995 թթ. - Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր:
2011 թ. առ այսօր - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Էթիկայի հանձնաժողովի անդամ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր, որդի և հինգ թոռ:
«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
Լևոն Վանոյի Ազիզյան
տեխնիկական գիտությունների թեկնածու
Ծնվել է 1983 թ.-ի դեկտեմբերի 24-ին, ք. Երևանում:
Կրթություն
2006 - 2009 թթ.՝ ԵՊՀ, աշխարհագրության ֆակուլտետ, ասպիրանտ,
2004 - 2006 թթ.՝ ԵՊՀ, աշխարհագրության ֆակուլտետ, մագիստրատուրա (գերազանցությամբ),
2000 - 2004 թթ.՝ ԵՊՀ, աշխարհագրության ֆակուլտետ, բակալավրիատ (գերազանցությամբ):
Գիտական գործունեություն
2016 թ.՝ ՀՀ ԿԳՆ ԳՊԿ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2016» մրցույթի հաղթող,
2016 թ.ից՝ Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի դոկտորանտ,
2009 թ.՝ պաշտպանել է գիտական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
2017 թվականի հունվարի 9-ից՝ ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ, տնօրենի տեղակալ:
2012 - 2016 թթ․՝ ՀՀ ԱԻՆ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Հիդրոլոգիայի կենտրոնի պետ:
2009 - 2011 թթ.՝ ՀՀ ԱԻՆ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ:
2006 - 2011 թթ.՝ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ, Հիդրոլոգիական կանխատեսումների բաժնի պետ:
Աշխատանքային փորձը միջազգային փոխհամագործակցության ոլորտում
2007 թ. առ այսօր՝ ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի հիդրոլոգիայի աշխատանքային խմբի անդամ:
2012 թ. առ այսօր՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում /ՀՕԿ/ ՀՀ մշտական ներկայացուցչի հիդրոլոգիայի գծով խորհրդական:
2013 թ․ առ այսօր՝ ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի աշխատանքների Հայաստանի համակարգող:
2015 թ.՝ «Կլիմայի փոփոխության մասին երրորդ ազգային հաղորդագրության» ջրային ռեսուրսների փորձագետ:
2016 թ.՝ «ԵՄ ջրային նախաձեռնություն+» ծրագրի իրականացման Հայաստանի ազգային ռազմավարական խորհրդի անդամ:
Մասնակցություն միջազգային և տեղական մասնագիտական որակավորման դասընթացների
2007 թ.՝ Նորվեգիա, Հոսքի կանխատեսման մոդելների մշակման կիրառական դասընթաց:
2007 թ.՝ Վրաստան, Ջրային ռեսուրսների կառավարման MIKE BASIN ծրագրային փաթեթի ուսուցման դասընթաց:
2013 թ.՝ Ղրղզստան, Տաջիկստան, մասնակցություն ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային ռազմավարության Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված «АРМ ГИДРОЛОГА-ПРОГНОЗИСТА» ծրագրի դասընթացներ:
2016 թ.՝ Վրաստան, ՀՕԿ-ի «Մերձավոր Արևելքի և Սևծովյան տարածաշրջանի երկրներում հանկարծահաս հեղեղումների կառավարում» (BSMEFFG) ծրագրի շրջանակներում կազմակերպված ղեկավար հանձնախմբի առաջին հանդիպում և սեմինար:
2016 թ.՝ Բելոռուսի Հանրապետություն, ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն» ծրագրի շրջանակում կազմակերպված «ՎԵԲ-ԱՏՀ ինտերֆեյս միջավայրում տվյալների հիմնապահեստի մշակում» դասընթացներ:
Պարգևներ և խրախուսանքներ
2005 թ.՝ ԵՊՀ Լավագույն ուսանող մրցանակաբաշխության հաղթող,
2006 թ.՝ ԵՊՀ Պատվոգիր Ուսանողական ինքնակառավարման ոլորտում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար,
2011 թ.՝ ՀՀ ԱԻ նախարարի Շնորհակալագիր:
Գիտական հրատարակումներ
Հեղինակ է տեղական և միջազգային գիտական տեղեկագրերում տպագրված 20-ից ավելի գիտական հոդվածների:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի դուստր, որդի: