"Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն" ՊՈԱԿ

Հիմնական գործառույթներ

 Հիմնական նպատակը հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացումն է` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալուն, հասարակության պետական իշխանության մարմինների իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը:
ՀՀ տարածքում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին և սեփականությանը սպառնացող վտանգի նվազեցմանը նպատակաուղղված միասնական պետական ծրագրերի իրագործումը:
Հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական դիտարկումների իրականացումը և կանխատեսումների կազմումը:
Հիդրոօդերևութաբանական դիտարկումների` միջազգային ստանդարտներին համապատասխան կանոնակարգված գործունեության իրականացումը:
Մթնոլորտի մակերևութային ջրերի, հողի գյուղատնտեսական մշակաբույսերի, արոտավայրերի, օզոնային շերտի վիճակի ուլտրամանուշակագույն ճառագայթման ակտինոմետրիական և աէրոլոգիական դիտարկումների կատարումը, տվյալների հավաքագրումը, մշակումը, պահպանումն ու օգտագործումը, պաշտոնական կանխատեսումների և նախազգուշացումների կազմումը:
ՀՀ տարածքում պետական նշանակության հիդրոօդերևութաբանական ծրագրերի իրականացումը, գետերի, լճերի և ջրամբարների հիդրոլոգիական ռեժիմի տարածաժամանակային օրինաչափությունների ուսումնասիրումը, մակերևութային ջրերի պետական հաշվառումը և պետական կադաստրի վարումը:
Բնակչության կյանքի և առողջության, երկրի տնտեսության և շրջակա միջավայրի համար սպառնալիք հանդիսացող վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների և գործընթացների փաստացի և կանխատեսվող կտրուկ փոփոխությունների մասին օպերատիվ տեղեկատվության պատրաստումը և հաղորդումը:
Պետական տեղեկատվական ռեսուրսների բազայի ձևավորումը, հիդրոօդերևութաբանական երևույթների տվյալների միասնական ֆոնդի կազմումն ու վարումը:
Միջազգային և տարածաշրջանային նշանակության հիդրոօդերևութաբանական ծրագրերի իրականացմանը, տեղեկատվության փոխանակման համընդգրկուն և տարածաշրջանային միասնական միջազգային համակարգերի ձևավորմանն ու զարգացմանը մասնակցությունը:
Օգտագործվող մասնագիտական չափիչ-ստուգիչ սարքերի և այլ չափման միջոցների ստուգաչափման ու չափաբերման ապահովումը:
ՀՀ տարածքում կլիմայի և դրա փոփոխության ուսումնասիրումը, գնահատումը և կանխատեսումը, ինչպես նաև դրա ազդեցության հետևանքով տնտեսության տարբեր ոլորտների խոցելիության վերաբերյալ շահագրգիռ կազմակերպություններին առաջարկություններ ներկայացնելը:
Հիդրոօդերևութաբանական գործունեությանը վերաբերող, ինչպես նաև ծառայությանն առնչվող այլ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցությունը:
Ավիացիայում թռիչքների անվտանգությունը, անընդհատությունը և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով դրանց մասնագիտացված օդերևութաբանական սպասարկումը:
Հիդրոօդերևութաբանության բնագավառում կիրառական գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, դիտարկումների և կանխատեսումների մեթոդների մշակումն ու կատարելագործումը: