Լիցենզավորման գործընթաց

ՀՀ ԱԻՆ աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով և ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում մատուցում է ծառայություններ իրեն վերապահված գործառույթների բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից: Այն ունի 2 կառուցվածքային բաժին` հավատարմագրման և լիցենզավորման:

Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

- արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարում.

- տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի հաշվառում.

- պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզիաներ տալու, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման և դադարեցման հետ կապված գործողությունների իրականացում.

- լիցենզավորման պարտադիր պահանջների ու պայմանների փոփոխման և արդիականացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

- նախարարությանը վերապահված լիցենզավորման գործընթացի փաստաթղթաշրջանառության իրականացում, այդ թվում` լիցենզավորման համար ներկայացված հայտերի ու բոլոր տեսակի անհրաժեշտ փաստաթղթերի ընդունում, հաշվառում և մուտքագրում.

- լիցենզավորված սուբյեկտների մասին տեղեկությունների հաշվառում և վերլուծություն.

- օրենքով սահմանված կարգով լիցենզավորող մարմին հաշվետվությունների ընդունում.

- փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարում, այդ նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության ստացում, հաշվառում.

- արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության վիճակի փաստաթղթային դիտարկումը, վերլուծումը, դրա հիման վրա ամփոփ տեղեկատվության կազմումը և տրամադրումը նախարարությանը.

- «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով ահմանված` արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվության ստացում, ամփոփում և այն նախարարություն ներկայացնելը: