ԱԻ հանրագիտարան
Երեխաների համար

Մենք պայմանավորված ենք 10:39 / 26.05.2015
Երեխան ծննդյան տոնի կամ մեկ այլ միջոցառման է հրավիրված: Նա ուրախ-ուրախ պատրաստվում է, իսկ մայրիկը ծանր հոգոց է հանում՝ կանխազգալով սպասումի երկար ժամեր, հերթապահություն պատուհանի մոտ եւ ժամացույցին նետված անհանգիստ հայացքներ, հատկապես, եթե արդեն մթնում է: Չէ՞ որ այդ ժամանակ երեխան մտածում է միայն որքան հնարավոր է արագ տուն հասնելու մասին: Նրա համար արդեն այդքան էլ էական չէ նա հարեւան շենքում է, թե քաղաքի մյուս ծայրում: Արագ տուն հասնելու համար երեխան կարող է ընտրել առավել կարճ, բայց ոչ...

Կենդանիները տանը 10:34 / 26.05.2015
Բոլորդ էլ գիտեք «Կառլսոնը եւ Մանչուկը» հայտնի վիպակի հերոսներին ու հավանաբար հիշում եք, թե ինչպես էր Մանչուկը ծնողներին խնդրում, որ համար շնիկ գնեն. «Եթե ես իսկապես արժեմ հարյուր հազար միլիոն, կարո՞ղ եք ինձ մի քիչ փող տալ, որ ես կարողանամ ինձ համար շուն գնել»: Եթե դուք էլ տանը փոքր երեխա ունեք, ապա վաղ, թե ուշ նույնպես նման խնդրանք կլսեք: Հնարավոր է նաեւ ինքներդ սկսեք մտածել այդ մասին, որպեսզի կենդանիների հետ շփումն օգնի երեխայի մեջ զարգացնել այնպիսի...

Տանը մենակ 10:30 / 26.05.2015
Ո՞ր տարիքից կարելի է երեխային տանը միայնակ թողնել: Այս հարցին ոչ-ոք չի կարող պատասխանել, որովհետեւ դա կախված է բազմաթիվ հանգամանքներից: Դա հիմնականում երեխայի տարիքն է, նրա ինքնուրույնությունը եւ վստահությունը նրա հանդեպ: Այդ պատճառով այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել խիստ անհատական մոտեցում, սակայն կա մեկ ընդհանուր սկզբունք ՝ պետք է երեխային աստիճանաբար ընտելացնել տանը միայնակ մնալուն: Բայց նախքան դա անելը, նրան պետք է սովորեցնել որոշ կանոններ: Սկզբում թվերն են Գիտնականներն ապացուցել...

Ահազանգում 09:03 / 26.05.2015
Ի՞նչ պետք է անել, երբ դեպք է պատահել, կա տուժած մարդ, իսկ դուք մենակ եք: Բարձրաձայն օգնության կանչեք: Եթե ձեզ արձագանքեն՝ ապա խնդրեք, որ ահազանգեն համապատասխան ծառայություն: Եթե ոչ ոք օգնության չի գալիս, ուրեմն ինքներդ պետք է ահազանգեք եւ արագ վերադառնաք տուժածի մոտ: Հիշեք, որ հարկավոր է հնարավորինս շտապ ահազանգել, եթե տուժածը. • անգիտակից է, • ունի շնչառության խանգարումներ, • նշում է ցավեր կրծքավանդակում կամ որովայնում, • չի շոշափվում...