ԱԻ հանրագիտարան
Երեխաների համար
Ինչպես պահել բանալիները
12:08 / 15.05.2017

Միշտ ունեցեք լրացուցիչ, պահեստային բանալիներ (բնակարանի, տան, աշխատասենյակի, չհրկիզվող պահարանի, ավտոմեքենայի և այլն), որոնք պետք է պահել տանից դուրս:
Բանալիների կապուկի օղակին շատ կախազարդեր հագցրեք: Կորցնելու դեպքում դրանք այդպես ավելի հեշտ կգտնեք:
Հնարավորության դեպքում բանալիները մի պահեք պայուսակի մեջ: Ավելի լավ է դրանք շղթայով ամրացնել գոտուց կամ պահել գրպանում:
Եթե չեք հիշում, թե որտեղ եք կորցրել բանալին, ապա անպայման փոխեք կողպեքը:
Երբեք չի կարելի բանալիները թողնել կողպեքի վրա, հատկապես դռան դրսի կողմից, նույնիսկ մի քանի րոպեով:
Անհրաժեշտ է բանալիները պահելու մի քանի անփոփոխ տեղ ունենալ (օրինակ` գրասեղանի դարակը կամ տաբատի աջ գրպանը):
Կողպեքը բանալիով փակելուց հետո ուշադիր եղեք, որ փականը մնա «չեզոք» դիրքում: Հակառակ դեպքում այն կարելի է բացել ընդամենը մեկ պտույտով` դանակի սուր ծայրով:
Բանալին չի կարելի հետը լոգարան տանել: Այն կարող է որևէ անհասանելի վայր ընկնել, իսկ հետո ստիպված կլինեք փոխել դռան կողպեքը: Ծայրահեղ դեպքում շղթայով բանալիները կախեք պարանոցից:
Բնակարանից չի կարելի դուրս գալ նույնիսկ մի քանի րոպեով, եթե վստահ չեք, որ ձեզ մոտ բանալի չկա:
Ընդհանրապես, սովորություն դարձրեք միշտ ձեզ մոտ բանալի պահել, նույնիսկ եթե տանը միշտ մարդ է լինում: Ով իմանա, ինչ կարող է պատահել: Անվտանգության կանոնները վերածեք սովորության: