Հայտարարություններ

«Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության /նշանակման/ մրցույթ անցկացնելու մասին

09:50 / 06.04.2018

ՀԱՅՏԱՏՈՒ`
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի
2016 թվականի մայիսի 6-ի
N487-Ն հրամանի հավելված N 1

Հայտարարություն
«Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության /նշանակման/ մրցույթ անցկացնելու մասին ՀԱՐՑԱՇԱՐ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության /այսուհետ` Նախարարություն/ կողմից տրվում է հայտարարություն «Պահուստ» պետական ոչ առևտրային կազմակերպության /այսուհետ` Կազմակերպություն/ տնօրենի թափուր պաշտոնում անձի ընտրության /նշանակման/ համար:

Մրցույթը կանցկացվի 2018 թվականի հունիսի 19-ին ժամը 10:00-ին, ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 2-րդ մասնաշենքի, 2-րդ հարկում` Նախարարության խորհրդակցության սենյակում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն Կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով տիրապետում է գրական հայերենին, ունի բարձրագույն կրթություն, առնվազն մեկ օտար լեզվի իմացություն, ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված աշխատանքային և մասնագիտական հմտություններ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Իրավական ակտերի մասին»,«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Պետական նյութական պահուստի մասին», «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Գնումների մասին», «Հարկերի մասին» «Բյուջետային համակարգի մասին» «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և Կազմակերպության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության կանոնադրության, նաև իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ իրավական ակտերի իմացություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդները մինչև 2018 թվականի ապրիլի 18-ը նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում (անհրաժեշտ է նշել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N224-Ն որոշման հավելված N 1-ի 8-րդ կետում նշված սահմանափակումները),
2) մեկ լուսանկար՝ 3x4 չափի,
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք,
4) ինքնակենսագրություն,
5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները`բնօրինակների հետ միասին,
6) կադրերի հաշվառման թերթիկ (լրացված),
7) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
8) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
9) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև մրցույթի այլ մանրամասներին տեղեկանալու համար ցանկացողները կարող են դիմել Նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` +374 12 317865, +374 12 317830:
Հասցե` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8
Վեբ կայք` http://www.mes.am

← Վերադառնալ ցուցակին