Հայտարարություններ

Հայտարարություն ՀՀ ԱԻՆ վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայության ձեռքբերման մասին

17:57 / 12.04.2017

ՀՀ ԱԻՆ կարիքների համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել վարչական համալիրի աշխատակիցների սննդի կազմակերպման ծառայությունների ձեռքբերում: 

Ծառայությունը մատուցվելու է տեխնիկական բնութագրին համապատասխան։

Հայտնում ենք, որ գնման առարկայի վերաբերյալ Ձեր կազմակերպության հայտն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թ. ապրիլի 20-ը, ժամը 12.00-ն, ՀՀ ԱԻՆ վարչական 2-րդ մասնաշենք, ք. Երևան, Դավիթաշեն 4 թաղ., Ա. Միկոյան 109/8 հասցեով` փաստաթղթային եղանակով:

Հեռ. 31 77 50: 

Մասնակիցը պետք է ունենա կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`

1) մասնագիտական փորձառություն,
2) տեխնիկական միջոցներ,
3) ֆինանսական միջոցներ,
4) աշխատանքային ռեսուրսներ։


Հայտերի բացումը տեղի կունենա փաստաթղթային ձևով՝ 2017 թ. ապրիլի 20-ին,  ժամը 12.00-ին։ 

Հաղթողի ընտրությունը կկատարվի նվազագույն գնային առաջարկ /հիմնական կերակրատեսակների ցանկի հանրագումար և բացվածք/ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։ Եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց կամ զրկվում է պայմանագիրը ստորագրելու իրավունքից, ապա պատվիրատուն պայմանագիր կնքելու առաջարկ է ներկայացնում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցին, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Մասնակիցը չի կարող ներկայացնել մեկից ավելի հայտ: Գնային առաջարկների հավասարության դեպքում, ոչ գնային պայմաններին բավարար գնահատված մասնակիցների հետ գները նվազեցնելու նպատակով կկազմակերպվեն միաժամանակյա բանակցություններ։

 

Ընթացակարգին մասնակցելու դիմում
Տեխնիկական բնութագիր

 


Մասնակցի կողմից հայտի ներկայացումը պարտադիր չէ։       
                                             ՀՀ ԱԻՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ 

← Վերադառնալ ցուցակին