ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

Գիտխորհուրդ

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Խորհուրդը գործում է հասարակական հիմունքներով, որի նախագահը ՀՀ ԱԻ նախարարն է:

Խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով:

Խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի նախագահը։ Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի առաջարկությամբ։

Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։ Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը։

Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գիտատեխնիկական խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կարգադրության համաձայն, Հայաստանի Հանրապետությունում բնածին և տեխնածին աղետների (սեյսմիկ, տեխնիկական և հրդեհային անվտանգություն, սողանք, փլուզումներ, պտտահողմեր, ձնահոսքեր, ջրհեղեղներ, քարահոսքեր և այլն) կանխարգելման նպատակով իրականացվող աշխատանքներին նպաստելու, տվյալ բնագավառի ավելի արդիականացման, գիտական նորարարության ներմուծման, նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման նպատակով:

ՀՀ վարչապետի 2012 թվականի հունվարի 16-ի N 12-Ա որոշումով ստեղծվել է գիտատեխնիկական խորհուրդ և հաստատվել դրա անհատական կազմը, հաստատվել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը:

Խորհրդի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունվարի 16-ի «Գիտատեխնիկական խորհուրդ ստեղծելու և գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը հաստատելու մասին» N 12-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ:

 
 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ Ը
 
 
Դ. Տոնոյան - ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարար (խորհրդի նախագահ)

Հ. Պետրոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ, երկրաբանական գիտությունների թեկնածու

Ս. Մարգարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, երկրաբանական գիտությունների թեկնածու

Վ. Արզումանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության դիտացանցերի և տեղեկատվության վերլուծության բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Զ. Խլղաթյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառույցների սեյսմակայունության կենտրոնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու

Հ. Մաթևոսյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, դոցենտ, փրկարար ծառայության գեներալ-մայոր

Վ. Խոնդկարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու

Մ. Գրիգորյան - ԵՊՀ-ի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Ս. Հայրոյան - ԵՊՀ-ի ճարտարաերկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Վ. Բոյնագրյան - ԵՊՀ-ի քարտեզագրության և կադաստրի ամբիոնի պրոֆեսոր, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Ռ. Մովսեսյան - ԵՊՀ-ի օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի վարիչ, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Գ. Փիրումյան - ԵՊՀ-ի էկոլոգիական անվտանգության կենտրոնի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Կարախանյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական վտանգների բաժնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Ա. Ավագյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի տեղեկատվության բաժնի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Լ. Աղալովյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի բաժնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Լ. Հախվերդյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, երկրաբանական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)

Է. Գյոդակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաբանության և երկրաշարժերի կանխագուշակման բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Վ. Սահակյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)

Է. Խաչիյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի շինարարական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ս. Շահինյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գեոէկոլոգիայի և կենսաանվտանգության ամբիոնի վարիչ, ճարտարապետության դոկտոր (համաձայնությամբ)

Ս. Թովմասյան - Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ինժեներական գեոդեզիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ա. Հովհաննիսյան - Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Առաքելյան - Հայկական Երկրի ֆիզիկայի և սեյսմոլոգիայի ասոցիացիայի նախագահ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ)

Ռ. Մինասյան - «Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ, երկրաբանահանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ա. Թովմասյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ, երկրաբանական գիտությունների թեկնածու (խորհրդի քարտուղար)»: