Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն

Ղեկավար կազմ

Աշոտ Մնացականի Մկրտչյան

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ

Ծնվել է 1960 թվականի փետրվարի 15-ին Երևանում: 1977թ-ին ավարտել է Երևանի թիվ 49 միջնակարգ դպրոցը:
1977-78 թթ. Երևանի ռադիոկապի ուսումնարանը:
1978-1980 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1981-ին անցել է ծառայության Ներքին գործերի նախարարության համակարգում, մինչև 1983թ-ը շարքային ոստիկան: 1984-1988 թթ սովորել է ԽՍՀՄ ՆԳ նախարարության Ռյազանի ՆԳՆ բարձրագույն դպրոցը, իրավաբան իրավագետի մասնագիտությամբ:
1988-1989 թթ Շահումյանի ՆԳ բաժնում անչափահասների գործերով տեսուչ:
1989-1991 թթ Երևանի ՆԳ վարչության քրեական հետախուզության օպերլիազոր:
1991-1993 թթ Էջմիածնի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
1993-1994 թթ Երևանի Շենգավիթի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
1994-1995 թթ Մյասնիկյանի շրջանի ՆԳ բաժին, բաժնի պետ:
1995-1996 թթ Երևանի Սպանդարյանի ՆԳ բաժնի պետ:
1996-1997 թթ Երևանի ՆԳ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, միաժամանակ քրեական հետախուզության բաժնի պետ:
1997-2005 թթ ՆԳ նախարարության, հետագայում ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի դեմ պայքրի վարչության պետ:
2005-2009 թթ ՀՀ Պետական մաքսային կոմիտեի Գուգարքի տարածաշրջանի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ:
2010-2014 թթ ՀՀ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, մարզային վարչության պետ:
2014-ից ՀՀ ԱԻՆ Պետական հրդեհային, տեխնիկական անվտանգության տեսչության պետ-գլխավոր տեսուչ:
Ոստիկանության, մաքսային ծառայության, պաշտպանության նախարարության գնդապետ է:
Ամուսնացած է ունի մեկ դուստր: 

  

Խաչունց Ռուբեն Գրիգորիի

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ տեղակալ

Ծնվել է 1956 թվականի օգոստոսի 17-ին, Երևան քաղաքում: 1973 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, իսկ 1978 թվականին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ավարտելուց հետո, շուրջ երեք տարի, աշխատել է նույն ինստիտուտի Աշխատանքի պաշտպանության ամբիոնում և մասնագիտացել հրդեհային անվտանգության բնագավառում:

1981 թվականից տեղափոխվել է ՀԽՍՀ ՆԳՆ Հրշեջ պաշտպանության վարչության հրշեջ փորձարարական լաբորատորիա, որտեղ 1986 թվականից մինչև 1992 թվականը զբաղեցրել է լաբորատորիայի պետի պաշտոնը: Այնուհետև՝ մինչև 2002 թվականը, հրշեջ պահպանության վարչությունում զբաղեցրել է վարչության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոնները: 2002 թվականից մինչև 2005 թվականը եղել է Պետական հակահրդեհային ծառայության պետի տեղակալը, իսկ 2005 թվականից՝ Պետական հրդեհային (2012 թվականից՝ և տեխնիկական անվտանգության) տեսչության պետի տեղակալն է:
1991 թվականին ԽՍՀՄ ՆԳՆ Բարձրագույն ինժեներական հրշեջ տեխնիկական դպրոցում պաշտպանել է թեկնածուական թեզը՝ Անվտանգության տեխնիկա և հակահրդեհային տեխնիկա (05.26.01) մասնագիտությամբ: Տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պահեստազորի գնդապետ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

 Խանգելդյան Գևորգ Նիկոլայի

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ

Ծնվել է Երևանում 14.05.1954թ.: 1971թ. ավարտել է Ստ. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ 1978թ. Երևանի Ժող. տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում: 1967-1975թթ. աշխատել է տարբեր կազմակերպություններում որպես բանվոր: 1975-1984թթ. աշխատել է <<Հայկոմունախագիծ>> ինստիտուտում որպես ինժեներ-տնտեսագետ:
1984-1989թթ. աշխատել է ավտոտրանսպորտային ձեռնարկությունում` որպես բաժնի պետ: 1989-1992թթ. ընտրվել է <<Երառավտոտրանս>> ա/մ արհկոմի նախագահ: 1992-2000թթ. նշանակվել է Երևանի թիվ 3 բեռնատար (հացի, ալյուրի) ավտոձեռնարկության տնօրեն: 2000-2001թթ. նշանակվել է ՀՀ տրանպորտի և կապի նախարարության ավտոտրանսպորտի տեսչության պետ:
2001-2004թթ. աշխատել է ՀՀ պետական եկամուտների նախարարության Մաշտոցի, Արտաշատի և ակցիզային հարկ վճարողների հարկային տեսչության պետ:
2004-2007թթ. աշխատել է Երևանի քաղաքապետարանում` որպես քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ:
2009-2012թթ. նշանակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:
2013 թվականից աշխատում է ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի 3 որդի:

 

↑ Դեպի վեր