Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչություն
Գործառույթներ
Տեսչության հիմնական նպատակը և խնդիրը հակահրդեհային քարոզչության իրականացումն ու հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն սահմանելու միջոցով քաղաքացիների կյանքը, առողջությունը, գույքը, ինչպես նաև նյութական ու մշակութային արժեքները պահպանելն է:
Տեսչությունն իր նպատակները և խնդիրները կատարելու համար իրականացնում է մի շարք գործառույթներ, որոնցից հիմնականներն են`
- պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.
- ՀՀ օրենսդրությանը համապատասխան ստուգումների ու հրդեհային հետազոտությունների իրականացում կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում.
- ՀՀ օրենսդրությանը համապատասխան հրդեհներին և տեխնիկական անվտանգությանը վերաբերող գործերով հետաքննության իրականացում, ինչպես նաև վարչական պատասխանատվության միջոցների կիրառում.
- հակահրդեհային քարոզչության իրականացում` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ.
- հրդեհների հաշվառում և դրանց պատճառների վերլուծության իրականացում` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման միջոցառումների մշակման համար.
- օբյեկտների կամ առանձին արտադրամասերի, տեղամասերի, ագրեգատների, շենքերի և շինությունների շահագործման դադարեցում (արգելում)` հրդեհի կամ տեխնածին այլ վթարի սպառնալիք առաջացնելու դեպքում
- արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելում, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանն ուղղված կարգադրագրի արձակում.
- բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, շահագործման, հիմնանորոգման և վերակառուցման ժամանակ հրդեհային նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացությունների տրամադրում: