Վարչական և դատական գործընթացներ
Դատական կարգով բողոքարկում
- Պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները վիճարկելու մասին պարզաբանումներ
- Վարչական կարգով բողոքարկում
- Դատական կարգով բողոքարկում
Տեղեկանք` ԱԻՆ պաշտոնատար անձանց որոշումները կամ գործողությունները (անգործությունը) դատական կարգով բողոքարկելու վերաբերյալ
Դիմելով դատարան` Երեմ Սարգսյանը պահանջել է վերացնել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիակկան անվտանգության տեսչության 05.10.2012 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 4240 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի 29.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.01.2014 թվականի որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 29.07.2013 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.03.2014 թվականի որոշմամբ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.01.2014 թվականի որոշման դեմ Երեմ Սարգսյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է. միաժամանակ սահմանվել է ժամկետ որոշմամբ նշված սխալը շտկելու և այն կրկին բերելու համար:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երեմ Սարգսյանի ներկայացուցիչը, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշմամբ վճռաբեկ բողոքի ընդունումը մերժվել է:
/սույն գործի ընդհանուր տեսությունը՝ ՎԴ/8159/05/12/
Գարիկ Մալխասյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության թիվ 086 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։
Դիմելով Դատարան՝ Հայցվորը հայտնել է, որ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ՊՀ և ՏԱ տեսչության Արագածոտնի ԱՀ և ՏԱ տեսչության աշխատակիցների կողմից 2012թ նոյեմբերի 13-ին կազմվել է թիվ 046 արձանագրությունը այն մասին, որ քաղաքացի Գարիկ Մալխասյանի կողմից շահագործվող Զիլ մակնիշի 29 OU 792 պետհամարանիշի բեռնատար գազատար ավտոմեքենան գրանցված չէ ՀՀ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և համապատասխան փորձաքննություն չի անցել։
04.12.2012թ թիվ 086 որոշման համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305 հոդվածի համաձայն Գարիկ Մալխասյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 1.000.000 ՀՀ դրամի չափով։ Ըստ թիվ 118 կարգադրագրի համաձայն Գարիկ Մալխասյանին կարգադրվել է, որ 04.12.12թ. դադարեցնել իր կողմից շահագործվող Զիլ մակնիշի ավտոմեքենայի շահագործումը։ ՀՀ վարչական դատարանը 2013 թվականի հուլիսի 12-ի վճռով հայցը մերժել է։
Նշված վճռի դեմ Գարիկ Մալխասյանի ներկայացուցիչը բերել է վերաքննիչ բողոք։
Վերաքննիչ դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ և նշանակել քննության։
Բողոքի վերաբերյալ պատասխան է ներկայացվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Վերաքննիչ բողոքը մերժվել և թիվ ՎԴ9121/05/12 վարչական գործով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2013 թվականի հուլիսի 12-ի վճիռը թողել է անփոփոխ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարիկ Մալխասյանի ներկայացուցիչը՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի 25.12.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
Վճռաբեկ դատարանը, քննարկելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, գտել է, որ վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության:
/սույն գործի ընդհանուր տեսությունը՝ ՎԴ/9121/05/12/
ՀՀ վարչական դատարանի 2014թվականի հունիսի 11-ի որոշմամբ Սամվել Մկրտչյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ: Ներկայացված հայցադիմումով Ս. Մկրտչյանը խնդրել է` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 21.02.2013թվականի թիվ 157-Ա և 11.03.2013թվականի թիվ 225-Ա հրամաններն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան:
04.08.2015թվականին ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ/2199/05/14 վճռով Սամվել Մկրտչյանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 21.02.2013 թվականի թիվ 157-Ա և 11.03.2013 թվականի թիվ 225-Ա հրամաններն անվավեր ճանաչելու մասին մասին մերժվել է:
Սամվել Մկրտչյանի ներկայացուցիչ Գ. Գևորգյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք:
Վարչական վերաքննիչ դատարանի 2015թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ բավարավել են Ս. Մկրտչյանի ներկայացուցչի միջնորդությունները ` հարգելի է համարվել բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը, բողոքը բերելու Հայցվորի դատավարական իրավունքը վերականգնվել է, և պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգվել է, ինպես նաև բողոքն ընդունվել է վարույթ և դատաքննության է նշանակվել 2016թվականի փետրվարի 18-ին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:
Փետրվարի 18-ին դատական նիստ է տեղի ունեցել կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:
2016թվականի մարտի 10-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ Սամվել Մկրտչյանի վերաքննիչ բոբոքը մերժել է թիվ ՎԴ/2199/05/14 ՀՀ Վարչական դատարանի 2015թվականի օգոստոսի 4-ի վճռիը թողնելով անփոփոխ` սույն որոշմամբ Հայաստան Հարապետության վարչական վերաքննիչ դատարանի արտահայտած իրավական հիմանվորման հաշվառմամբ:
Օնիկ Չարչօողլյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության , ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` ՀՀ ֆինանսների նախարարության` կենսաթոշակ չվճարելու հետևանքով պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԱԴԴ/1553/02/14 26.05.2015թվականի վճռով Օնիկ Չարչօղլյանի հայցը մերժվել է: Նշված վճռի դեմ վերջինիս կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.09.2015թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վերաքննիչ վարույթը կարճվել է և Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2015թվականի վճիռը ստացել է օրինական ուժ:
ՀՀ վարչական դատարանի 2013թվկանի մայիսի 18-ին արձակվել է վճարման կարգադրություն:
ՀՀ վարչական դատարանի 2013թվականի հունիսի 19-ի որոշմամբ վճարման կարգադրությունը վերացվել է, հակընդդեմ հայցը վարույթ է ընդունվել և անցում է կատարվել հայցային վարույթի:
ՀՀ վարչական դատարանի 2013թվականի դեկտեմբերի 2-ի վճռով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հայցն ընդդեմ <<Գնթունիք>> ՍՊԸ-ի տնօրեն` Կարեն Եղիազարյանի` 1.000.000 դրամ բռնագաձելու պահանջի մասին մերժվել է:
Նշված վճռի դեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը բերել է վերաքննիչ բողոք:
Վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/5022/05/13 որոշմամբ բավարարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության բողոքը վարչական դատարանի վճռիը փոփոխվել է և << Գնթունիք>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Եղիազարյանից հօգուտ պետական բյուջեի բռանագանձվել է 1.000.000 դրամ:
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ << Գնթունիք>> ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Եղիազարյանի վճռաբեկ բողոքը չի ընդունվել և վերադարձվել է: