ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

Մեր մասին

Ճգնաժամային կառավարման պետականակ ադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է:


Ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմում ընդգրկված է 81 դասախոս (այդ թվում նաև վերապատրաստման ֆակուլտետներում), որից 6 դոկտոր ու պրոֆեսոր, շուրջ 40 գիտությունների թեկնածու ու դոցենտ և ոլորտի մասնագետներ:

Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղություններն են՝

1.Բարձրագույն (մագիստրոսի, բակալավրի) և միջինմասնագիտական կրթական ծրագրերով մասնագետների պատրաստում.
2.Ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստում, որակավորման բարձրացում.
3. Հրշեջ-փրկարարների վերապատրաստում, որակավորման բարձրացում.
4. Արտակարգ իրավիճակներին դիմակայելու հարցերով բնակչության ուսուցում.
5. Գիտամեթոդական աշխատանքների կատարում:

Վերոնշյալ ուղղություններով աշխատանքներն իրականացվում են երեք ֆակուլտետներում.

1. Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ֆակուլտետ.
2. Ղեկավար կազմի և մասնագետների վերապատրաստման ֆակուլտետ.
3. Փրկարարական ֆակուլտետ:

I. Բակալավրի կրթական ծրագրով ուսուցում հետևյալ մասնագիտություններով.

Ուսուցման ձևը՝ առկա (4 տարի) և հեռակա (5տարի):
- Ճգնաժամային կառավարում (աղետների կառավարում),
- Քաղաքացիական պաշտպանություն,
- Փրկարարական գործ,
- Հրդեհային պաշտպանություն,
- Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում,
- Տրանսպորտային և հրշեջ փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում և սպասարկում,
- Կառավարում (ռիսկի կառավարում):
Առկա ուսուցմամբ «Հրդեհային պաշտպանություն» և «Փրկարարական գործ» մասնագիտություններումկրթություննանվճար է:
Համակարգում աշխատող ուսանողների համար գործում է ուսման վարձի գեղչ:
Ակադեմիայիուսանողներըչենօգտվումպարտադիրզինվորականծառայությանտարեկետմանիրավունքից:

II. Մագիստրոսիկրթական ծրագրով ուսուցում հետևյալ մասնագիտություններով.

- ճգնաժամային կառավարում 2,5 տարի (հեռակա ուսուցում),
- Փրկարարական գործ 2 տարի (առկա ուսուցում):

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա

III. Միջին մասնագիտական կրթական ծրագրով հետևյալ մասնագիտություններով.

- Հրդեհային պաշտպանություն.
-Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և շահագործում.
- Մենեջմենթ (կառավարում արտակարգ իրավիճակներում):

Կրթության հիմքը՝

- Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն (2 տարի),
- Հիմնական ընդհանուր կրթություն (3 տարի):

Գերազանց և լավ գնահատականներով շրջանավարտները կարող են առանց ընդունելության քննությունների, ուսումը շարունակել բակալավրի կրթական ծրագրում:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն
Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա