Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Բարի գալուստ, փոքրիկ

Շնորհավորում ենք

15:25 / 23.12.2021

 ԱԻՆ համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը շարունակում է արդեն ավանդական դարձած իր «Բարի գալուստ, փոքրիկ» ծրագիրը։
 Այս անգամ նորածին ունեցող մայրերին են այցելել Արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը և արհկոմի անդամ, Շենքերի, շինությունների պահպանման բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Բերբերյանը՝ ԱԻ նախարարի շնորհավորական բացիկը և փոքրիկի նվերները հանձնեցին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության հաշվարկային բաժնի գլխավոր մասնագետ Սիրանուշ Պողոսյանին՝ դստրիկ ունենալու կապակցությամբ, խաղաղ մանկություն մաղթելով փոքրիկին, հաճելի պահեր նվիրեցին նաև մայրիկին...
 Նշենք, որ նախագծի շրջանակում 2019 թվականի հունվար ամսից սկսած առ այսօր՝ արդեն եղել են 23 ընտանիքում, ոմանք էլ հրավիրվել են նախարարություն: Նշված ժամանակահատվածում ծնվել է 12 տղա և 16 աղջիկ:
 

← Վերադառնալ ցուցակին