Աշխատողների արհեստակցական կազմակերպություն
Բարի գալուստ, փոքրիկ
Փոքրիկները հյուրընկալվել են...
17:36 / 31.08.2021

ԱԻՆ համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը շարունակում է արդեն ավանդական դարձած իր «Բարի գալուստ, փոքրիկ» ծրագիրը։ Կորոնավիրուսային սահմանափակումներով պայմանավորված՝ այս անգամ նույնպես նորածին ունեցող մայրերը հրավիրվել էին նախարարություն:
Արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը և արհկոմի անդամ, Գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը ԱԻ նախարարի շնորհավորական բացիկը և փոքրիկների նվերները հանձնեցին աշխատակազմի գույքի կառավարման վարչության գործավար Ռոզա Ավետիսյանին և աշխատակազմի տեխնիկակական աշխատող Լիանա Ղուկասյանին՝ դստրիկ ունենալու կապակցությամբ, խաղաղ մանկություն մաղթելով փոքրիկներին, հաճելի պահեր նվիրեցին մայրերին...
Նշենք, որ նախագծի շրջանակում 2019 թվականի հունվար ամսից սկսած առ այսօր՝ արդեն եղել են 22 ընտանիքում, ոմանք հրավիրվել՝ նախարարություն: Նշված ժամանակահատվածում ծնվել է 12 տղա և 15 աղջիկ: