Աշխատողների արհեստակցական կազմակերպություն
Բարի գալուստ, փոքրիկ
Խաղաղ մանկություն՝ մեր փոքրիկին
10:40 / 12.10.2020

Այս դժվարին օրերին ԱԻՆ համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը շարունակում է իր բարեսիրական «Բարի գալուստ, փոքրիկ» ծրագիրը։ Արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը և արհկոմի անդամ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը այս անգամ ԱԻ նախարարի շնորհավորական բացիկը և փոքրիկի նվերները հանձնեցին աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ Աստղիկ Գրիգորյանին՝ դստրիկ ունենալու կապակցությամբ, խաղաղ մանկություն մաղթելով փոքրիկ Նանեին և ամբողջ հայ ժողովրդին։
Նշենք, որ նախագծի շրջանակում 2019 թվականի հունվար ամսից սկսած առ այսօր՝ արդեն եղել են 22 ընտանիքում: Նշված ժամանակահատվածում ծնվել է 12 տղա և 13 աղջիկ: