Աշխատողների արհեստակցական կազմակերպություն

Բարի գալուստ, փոքրիկ

Այս տարվա առաջին այցը…

16:45 / 19.02.2020

ԱԻՆ համակարգի արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչները կատարեցին հերթական՝ արդեն 2020 թվականի տարվա առաջին այցը՝ նորածին ունեցող երիտասարդ մայրերին: Այս անգամ ԱԻ նախարարի շնորհավորանքը և արհկոմի նվերները հանձնվեցին <<Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն>> ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների վարչության մեթոդական բաժնի գլխավոր մասնագետներ Անի Արամյանին և Գոհար Արամյանին, ինչպես նաև <<Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի ֆինանսահաշվարկային բաժնի առաջատար մասնագետ Արևիկ Մանուկյանին:

Նշենք, որ նախագծի շրջանակում 2019 թվականի հունվար ամսից սկսած առ այսօր՝ արդեն եղել են 22 ընտանիքում: Նշված ժամանակահատվածում ծնվել է 12 տղա և 10 աղջիկ:

Շնորհավորում ենք…Սպասում ենք…

← Վերադառնալ ցուցակին