Աշխատողների արհեստակցական կազմակերպություն
Բարի գալուստ, փոքրիկ
Շնորհավորում ենք
15:41 / 04.07.2019

ԱԻՆ համակարգի արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչները` արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը կատարեցին հերթական այցը. հերթը ԱԻՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ Էլեն Թորոսյանին էր: Նրա փոքրիկ դստրիկը անմիջապես թաթիկը առաջ պարզեց ու բավականին ամուր բռնեց ԱԻ նախարարի շնորհավորական բացիկը, տարվա խորհրդանիշ` փափուկ խաղալիքը և նվեր- քարտը, կարծես անձամբ էր ուզում շնորհավորել իր երիտասարդ մայրիկին:
Նշենք, որ նախագծի շրջանակում այս տարվա հունվար ամսից սկսած՝ արդեն եղել են 20 ընտանիքում: Նշված ժամանակահատվածում ծնվել է 12 տղա և 8 աղջիկ:
Շնորհավորում ենք…Սպասում ենք…