Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սայաթ-Նովա գյուղում 23:58 / 13.04.2013

Ապրիլի 14-ին, ժամը 00.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 13 ՏՏ 400 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ոււղևոր՝ 1986թ. ծնված Սիմա...

Փրկարարները օգնության են հասել 20:50 / 13.04.2013

Ապրիլի 13-ին, ժամը 21.50-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում` Վ. Սարգսյանի տուն-թանգարանի մոտակայքում,տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզի «1-02» և «1-03» ծառայությունների հերթապահները: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ 2106» մակնիշի 43 ՏՏ 496 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել մոտակա խաղողի...

ՃՏՊ` հրդեհի բռնկումով 18:14 / 13.04.2013

Ապրիլի 13-ին, ժամը 19.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Սիսիան - Սառնակունք ավտոճանապարհի 20-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 33 ԼՏ 874 պետհամարանիշի և «Օպել» մակնիշի 29 ԼՍ 504 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով բռնկվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Հրդեհը մեկուսացվել է...

Արտակարգ պատահար 12:17 / 09.04.2013

Ապրիլի 9-ին, ժամը 13:17-ին ՌԴ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ս/թ ապրիլի 8-ին ժ.18:57-ին Գյումրի-Մոսկվա № НН 506 չվերթով վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի քաղաք Մոսկվա: Ճանապարհին` Պետուշկի քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Միցուբիշի» մակնիշի, «ԳԱԶել» մակնիշի МА 156 37 պ/հ և «Վոլվո» մակնիշի B212BO12 պ/հ բեռնատար ավտոմեքենաները, ինչի հետևանքով զոհվել է 8, վիրավորվել` 1 քաղաքացի,...

Մեղրի-Ալվանք ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել 23:37 / 08.04.2013

Ապրիլի 9-ին, ժամը 00.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի-Ալվանք ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում Մեղրի-Ալվանք ավտտոճանապարհի 8-րդ կմ-ում "Վազ-2106" մակնիշի 53 ՏԼ 579 պետհամարանիշի (վարորդ` Հ. Հակոբյան) ավտոմեքենան դւորս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված: Զոհեր և տուժածներ չկան:

Ավտոմեքենան ընկել է ձորակը 18:29 / 06.04.2013

Ապրիլի 6-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը ավտոմեքենան դուրս բերելու համար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 21.05-ին հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել Ս.Հակոբյանին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 2995L պետհամարանիշով ավտոմեքենան: