Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Գյումրի քաղաքում 19:10 / 24.04.2013

Ապրիլի 24-ին, ժամը 20.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են "ՎԱԶ-2101" մակնիշի 31 SL 932 պետհամարանիշի և "ՎԱԶ-2107" մակնիշի 27 UU 490 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի. տուժածներ չկան:...

Ավտոմեքենան բախվել է ծառին 15:28 / 23.04.2013

Ապրիլի 23-ին, ժամը 16.28-ին տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Արգավանդ ավտոճանապարհին` Արգավանդ գյուղի մոտակայքում, բեռնատար ավտոմեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով ծառը շրջվել է ավտոմեքենայի վրա՝ ճանապարհը դարձնելով միակողմանի, ինչպես նաև վնասվել է էլ. սյունը և գազի խողովակը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 65 ՍԼ 589 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով...

Բեռնատար է կողաշրջվել 16:07 / 22.04.2013

Ապրիլի 22-ին, ժամը 17.07-ին տեղեկություն է ստացվել, որ Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ Վանաձոր - Երևան ավտոճանապարհի 85-րդ կմ-ում «Մերձ Տրանս» ՓԲԸ-ին պատկանող «Վոլվո» մակնիշի 454ՍՕ12 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ Հովհաննես Մկրտչյան, ծնվ.1963 թ.) դուրս է եկել երթևեկելի մասից, շրջվել, և բռնկվել է հրդեհ: Տեղի ուժերով...

ՃՏՊ` Երևան-Վայք ավտոճանապարհին 15:58 / 21.04.2013

Ապրիլի 21-ին, ժամը 16.58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վայք ավտոճանապարհին՝ Տիգրանաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 30UU723 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1956թ. ծնված Սվետլանա Ալեքսանյանը և 1971թ. ծնված Գագիկ Առուստամյանը տեղում մահացել են:...

ՃՏՊ` Երևան-Երասխ ճանապարհին 01:35 / 21.04.2013

Ապրիլի 21-ին, ժամը 02.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ում՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում "ՎԱԶ-21124" մակնիշի Լ 2021 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1992 թ. ծնված Է. Քաբաթյանը տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՃՏՊ` Նանսենի փողոցում 17:34 / 20.04.2013

Ապրիլի 20-ին, ժամը 18.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 9 հասցեում` «Յանտար» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Նանսենի փողոցի թիվ 12 հասցեի մոտակայքում բախվել են «Լադա Պրիորա» մակնիշի 48 MM 008 պետհամարանիշի և «Վոլկսվագեն Բոռա» մակնիշի 91 QQ 991 պետհամարանիշի ավտոմեքնենաները, ինչի հետևանքով «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1984 թ....