Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին 23:16 / 28.04.2013

Ապրիլի 29-ին, ժամը 00.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Նիվա» մակնիշի 57LL934 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորը, ինչի հետևանքով վարորդ՝ 1986 թ. ծնված Գարիկ Այդինյանը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Իջևանի ԲԿ, որտեղ նրա վիճակը բճիշկները գնահատել են...

ՃՏՊ` հրդեհի բռնկումով 21:20 / 28.04.2013

Ապրիլի 28-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 2րդ կմ-ում՝ Սևանի ԲԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել Սինտրա» մակնիշի 28օօ692 պետհամարանիշի և «ՎԱԶ-21011» մակնիշի 34TT806 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում հրդեհ է բռնկվել, որը մարվել է տեղի ուժերով: ՃՏՊ-ի հետևանքով...

ՃՏՊ Սարյան փողոցում 23:19 / 27.04.2013

Ապրիլի 28-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարյան փողոցի թիվ 24 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 10 PP 007, «Օպել» մակնիշի 6090S և «Մերսեդես» մակնիշի 30 LS 282 պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները հոսանքազրկել են:

ՃՏՊ Սևան-Գավառ ավտոճանապարհին 15:01 / 27.04.2013

Ապրիլի 27-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 31 ՍԼ 706 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1967 թ. ծնված Կ. Ղարիբյանը հոսպիտալացվել է Սևան քաղաքի բժշկական կենտրոն:...

ՃՏՊ Նոր-Նորքում 22:44 / 26.04.2013

Ապրիլի 26-ին, ժամը 23.44-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Արձագանքել է մոտակայքում ընթացող մարտական հաշվարկը: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում կողաշրջվել է «Տոյոտա Պռադո» մակնիշի 13ՍՕ507 պետհամարանիշով ավտոմեքենան: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Դավիթ Եղոյանին(ծնվ.1984թ.), ուղևորներ Էլինա Պողոսովային (ծնվ.1982թ.) և Մարիա Անտոնյանին...

ՃՏՊ՝ Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհին 16:14 / 25.04.2013

Ապրիլի 25-ին, ժամը 17.14-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհին՝ «Օկեան» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Սպիտակ - Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ում բախվել են Մ.Մարիկյանի վարած «Երազ» մակնիշի 64 ՏՕ 525 պետհամարանիշի և Ռ.Շահնազարյանի վարած «Վոլկսվագեն» մակնիշի 17 ՍԼ 838 պետհամարանիշի...