Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թալին-Թաթուլ ավտոճանապարհին 20:10 / 04.09.2013

Սեպտեմբերի 4-ին, ժամը 21.00-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին-Թաթուլ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ԳԱԶ-24» մակնիշի 06 ԼՍ 167 պետհամարանիշով ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված (վարորդ Վ.Գ.):

ՃՏՊ՝ Գրիբոյեդով գյուղում 20:37 / 03.09.2013

Սեպտեմբերի 3-ին, ժամը 21.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գրիբոյեդով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Էջմիածին – Մարգարա ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-2101» մակնիշի 90AV077 պ/հ ավտոմեքենան բախվել է «Տրակտոր» մակնիիշի E302 պ/հ ավտոմեքենային, ինչից «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ձորակը: Հրշեջ – փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին 01:30 / 03.09.2013

Սեպտեմբերի 3-ին, ժամը 02.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՎ» մակնիշի KZ910VT02 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1962թ. ծնված Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Տուրսինբայ Կուլբաևի Նակիբեկովը տեղում զոհվել է:...

ՃՏՊ Տաշիր քաղաքում 20:22 / 02.09.2013

Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.16-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 77 LS 117 և «ՎԱԶ 21099» մակնիշի 41 SL 861 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով Կ. Ա.-ն տեղում մահացել է: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենաներից դուրս են բերել Ն. Բ.-ին, Ս. Չ.-ին և Ա. Ա.-ին: Ս. Չ.-ը տեղում ստացել է առաջին...

ՃՏՊ Շուշի քաղաքի մոտակայքում 18:20 / 02.09.2013

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.00-ին ԼՂՀ Շուշի քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չբահայտված հանգամանքներում  «ՈՒԱԶ» մակնիշի 25 ՍՕ 054 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով ավտոմեքենայի ուղևորը` ՀՀ քաղաքացի Ա. Ծ.-ն, տեղում մահացել է:

ՃՏՊ Ձորական և Հաղթանակ գյուղերի միջնամասում 13:35 / 02.09.2013

Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ձորական և Հաղթանակ գյուղերի միջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Նիվա» մակնիշի 10SL161 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդը մահացել է: Հրշեջ-փրկարարները տեղում...