Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին 19:45 / 20.09.2013

Սեպտեմբերի 20-ին, ժամը 20.42-ին տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին՝ Սադունց (Ամրե Թազա) գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ:  Դեռևս չբացահայտված հանգամանքներում շրջվել է «ՈՒԱԶ 452Ա» մակնիշի 31 ՍՕ 521 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով Հնաբերդ գյուղի բնակիչներ Ա. Գ. (վարորդ, ծնվ. 1992թ.), Ա. Տ. (ծնվ. 1961թ.), Ա. Տ. (ծնվ. 2013թ.), Ա. Ա. (ծնվ. 1994թ.), Հ. Տ. (ծնվ. 1993թ.), Գ. Ա.  (ծնվ. 1977թ.) և Հ. Ա. (ծնվ. 1995թ.) տեղափոխվել են Ծաղկահովիտ գյուղի ԲԿ, որտեղ ստանալով...

ՃՏՊ` Իսակովի պողոտայում 06:37 / 20.09.2013

Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.37-ին ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ «Փարիզ» խաղատան մոտակայքում, «Ֆորդ» մակնիշի ավոմեքենան բախվել է ավտոճանապարհի երկաթյա արգելապատնեշին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ավտոճանապարհի արգելապատնեշի ճաղերի արանքից դուրս են բերել Բ. Պ.-ին պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 24 ՕՕ 114 պետհամարանիշի ավտոմեքենան, տուժածներ չկան: 

Արաքսավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ 02:32 / 20.09.2013

Սեպտեմբերի 20-ին, ժամը 03.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա դիզվառելիքի արտահոսք: Անհրաժեշտ է փրկարարներիօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՖորդՏրանզիտ» մակնիշի 09LU604 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է:...

ՃՏՊ Օրգով-Տեղեր ավտոճանապարհին 16:50 / 18.09.2013

Սեպտեմբերի 19-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օրգով-Տեղեր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի 19ԼԼ842 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել քարերի մեջ: Զոհեր և տուժածներ չկան:

ՃՏՊ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին 08:10 / 18.09.2013

Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.29-ին ահազանգ է ստացվել, որ Մարմաշեն-Ախուրյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քաղաքի «Մուշ-2» թաղամասում բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 33LD963 պետհամարանիշի և «ԳԱԶ 24» մակնիշի 45SL518 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1982թ. ծնված Ա. Ս.-ն տեղի ուժերով դուրս է բերվել...

ՃՏՊ Եղվարդ -Արագյուղ ավտոճանապարհին 00:35 / 17.09.2013

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ - Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում "ԲՄՎ" մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների...