Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին 01:55 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԳԱԶ-24» մակնիշի 17ՏՏ814 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Բ., ծնվ. 1985թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչից ուղևոր Լ. Մ.-ը (ծնվ. 1961թ.) տեղում...

Վրաերթ Նոր Նորքի 6-րդ զանգվածում 20:35 / 03.10.2013

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածի «Ռադիոտեխնիկա» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Յ. Ա.-ին (ծնվ.1940թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է:

ՃՏՊ Իսակովի պողոտայում 18:55 / 03.10.2013

Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ "Տոյոտա Երևան" ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ բախվել են Կոնցերտո տաքսի սերվիզին պատկանող Լադա Կալինա մակնիշի Լ0432 (վարորդ՝ Գ. Ս.) և Միտսուբիշի Պաջերո մակնիշի 05ԼՏ088 պետհամարանիշերի (վարորդն անհայտ է) ավտոմեքնաները: Զոհեր և տուժածներ չկան:

Ավտովթար Արտաշատում 00:58 / 02.10.2013

Հոկտեմբերի 2-ին, ժամը 01.58-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում գտնվող թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական  հաշվարկ և ՀՆՓԱԻ փրկարար ջոկատը: Պարզվել է,որ Աուդի  մակնիշի 34ML894 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, ինչի  հետևանքով տուժածներ` 1986 թ. ծնված  Մկրտիչ Բաբայանը, 1990 թ. ծնված Տաթև Ավագյանը, 1987 թ. ծնված Արմեն  Մարտիրոսյանը և 1992 թ....

Մեքենան բախվել է գովազդային վահանակին 22:50 / 01.10.2013

Հոկտեմբերի 1-ին, ժամը 23.47-ին տեղեկություն է ստացվել, որ Իսակովի պողոտայում՝ «Աուդի» խանութ-սրահի մոտակայքում, տեղի  է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեում` «Պիկովայա դամա» գիշերային ակումբի մոտակայքում, «ԲՄՎ» մակնիշի 33TO305 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդ՝ 1987 թ. ծնված Գոռ Մկրտչյանը ստացել է տարբեր աստիճանի...

ՃՏՊ Նուբարաշենի խճուղում 00:40 / 01.10.2013

Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ԱԻ արձագանքման խումբը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) և «Նիսան» մակնիշի 18 LO 318 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը...