Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին 11:16 / 05.10.2013

Հոկտեմբերի 5-ին, ժամը  16.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոժանապարհի 54-րդ կմ-ի մոտակայքում "ԲՄՎ" մակնիշի 23LS738 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի ջրանցքը: Հրշեջ-փրկարարները...

Ավտոմեքենան կողաշրջվել է 10:00 / 05.10.2013

Հոկտեմբերի 5-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Ջրվեժի  գերեզմանատան մոտակայքում  տեղի է ունեցել ՃՏՊ. «Զիլ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. առկա գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 1958 թ. ծնված Թ. Բ.-ի վարած «Զիլ» մակնիշի 68US300 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:    

ՃՏՊ Աբովյան-Արգել ավտոճանապարհին 20:10 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 21.03-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի-Լուսակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աբովյան-Արգել ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 34 OR 305 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի քարին: ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1984 թ. ծնված Գ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով...

ՃՏՊ Սևան-Երևան ավտոճանապարհին 19:30 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Չարենցավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Սևան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին: «Նիսսան» մակնիշի 35 OR 785 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ` 1992 թ. ծնված Թ., 2000 թ. ծնված Ռ., 1988 թ. ծնված Ռ....

ՃՏՊ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին 18:00 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 18.45-ին տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում  « Օպել »  մակնիշի 09 SU 629 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1983 թ. ծնված Կ. Մ.-ի  և վարորդ` 1986 թ. ծնված Գ. Հ.-ի դիերը: Ուղևոր` 1983 թ. ծնված Մ. Վ.-ը...

Բախվել են ավտոմեքենաներ. տուժածներ չկան 11:10 / 04.10.2013

Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.01-ին տեղեկություն է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Սոչի պլազա» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա» մակնիշի 55 ZZ 155, «ՎԱԶ 2106» մակնիշի 61 LS 814 և «ՎԱԶ 2106» 26 SO 660 պետհամարանիշներով ավտոմեքենաները: Տուժածներ չկան: