Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գյումրի-Երևան ավտոճանապարհին 21:20 / 11.10.2013

Հոկտեմբերի 11-ին, ժամը 22.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում,տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են > մակնիշի 30 SS 958 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Ո. Ա., ծնվ. 1987թ.) և > մակնիշի 46 LS 316 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` Վ. Ի., ծնվ. 1965թ.), ինչից >-ի վարորդը և ուղևորներ Մ. Մ.-ը...

Վրաերթ Տիգրան Մեծի պողոտայում 21:00 / 11.10.2013

Հոկտեմբերի 11-ին, ժամը 21.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի և պ/հ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն, ում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է«Էրեբունի» ԲԿ: Պարզվել է,որ անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն. Մ.-ին: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն ծանր :  

Հրդեհ էլ. ենթակայանում (լրացված) 02:33 / 11.10.2013

Հոկտեմբերի 11-ին, ժամը 03.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 21-րդ կմ-ում՝ «Մագնում» գազալցակայանի տարածքում, այրվում է էլ. ենթակայան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.15-ին, մարվել՝ 04.55-ին: Այրվել են էլ. ենթակայանի տանիքի փայտյա կառուցատարրերը` 15 քմ և 1 տրանսֆորմատոր:

ՃՏՊ Գյումրի քաղաքում 01:50 / 11.10.2013

Հոկտեմբերի 11-ին, ժամը 02.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում` «Ռոյալ» խանութի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E240» մակնիշի 35 OR 204 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել շինության պատին, ինչի հետևանքով վարորդ` 1988 թ. ծնված Հ. Բ.-ն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:...

ՃՏՊ Երևան-Մասիս ավտոճանապարհին 22:45 / 10.10.2013

Հոկտեմբերի 10-ին, ժամը 23.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ Նորաբաց գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում  « Մերսեդես »  մակնիշի 80OQ100 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ. Ք.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

ՃՏՊ՝ Վայք քաղաքում 19:55 / 09.10.2013

Հոկտեմբերի 9-ին, ժամը 20.37-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 34 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1985թ. Զ. Ս.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 03LU068 պետհամարանիշի և 1979թ. ծնված Կ. Հ.-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 01LO681 պետհամարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել Վեկտրա» ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1986թ....