Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին 18:38 / 23.10.2013

Հոկտեմբերի 23-ին, ժամը 19.38-ին ահազանգ է ստացվել, որ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից ծուխ է դուրս գալիս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 73NQ777 պետհամարանիշով (վարորդ` Տ. Մ.) և «Վոլկսվագեն» մակնիշի 34UQ055 պետհամարանիշով ավտոմեքենաները (վարորդ` Հ. Ա.). տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին 12:15 / 22.10.2013

Հոկտեմբերի 22-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Թերմոռոս Ար» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 627 ՍՍ 63 պետհամարանիշի բեռնատարը (վարորդ Մ. Մ.` ծնվ. 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: ...

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում (լրացված) 08:50 / 22.10.2013

Հոկտեմբերի 22-ին, ժամը 04.56-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրա­ժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի...

ՃՏՊ Գ.Նժդեհ փողոցի վրա 23:49 / 21.10.2013

Հոկտեմբերի 22-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցի թիվ 48 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են Զ.Գ.-ին պատկանող  «Մերսեդես» մակնիշի  96QQ066 պետհամարիշով և Ս.Ն.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի 34OM798 պետհամարիշով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է էլեկտրական սյանը, և շարժիչի հատվա­ծում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով: Հրդեհը մեկուսացվել է ժամը...

ՃՏՊ Վահագնի թաղամասի մոտակայքում 19:42 / 21.10.2013

Հոկտեմբերի 21-ին, ժամը  19.38-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը: Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 19ՕՍ341 պետհամարանիշով (վարորդ՝ 1980 թ. ծնված Գ. Թ.) ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի 90PP770 պետհամարանիշով ավտոմեքենային, վերջինս էլ բախվելով էլ. սյանը՝ շրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով...

ՃՏՊ Արարատ-Երևան ավտոճանապարհին 07:30 / 21.10.2013

Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Արարատ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 27 SO 449 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը, ինչի հետևանքով, վարորդ՝ 1990 թ. ծնված Ն. Գ.-ը և ուղևոր՝ 1974 թ. ծնված Կ. Բ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական...