Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ` Երևան-Արտաշատ ավտոճանապարհին 23:25 / 04.12.2013

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23.19-ին ահազանգ է ստացվել, որ «Մ-2» միջպետական ավտոճանապարհին` Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ բախվել են «Նիսսան» մակնիշի 41 AA 111 և «ՎԱԶ-2103» մակնիշի 28 ՍՏ 705 պետհամարանիշներով ավտոմեքենաները, կան տուժածներ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները տուժածներ Ա. Թ.-ին (ծնվ.1991 թ.), Կ. Ս.-ին (1981 թ.), Վ. Վ.-ին (1982թ.) և անձը...

«Օպել»-ն ընկել է փոսը 04:06 / 04.12.2013

Դեկտեմբերի 4-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Լանջառ գյուղում գտնվող հուշարձանի մոտակայքից «Օպել» մակնիշի 35 MV 813 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևկելի հատված:

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել 02:33 / 04.12.2013

Դեկտեմբերի 4-ին, ժամը 02.22-ին ահազանգ է ստացվել, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սպիտակ ավտոճանապարհին` Ռյա Թազա գյուղի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Աստրա» մակնիշի 32 ՏՕ 953 պետհամարանիշով ավտոմեքնենան. տուժածներ չկան:

ՃՏՊ Լոռու մարզում. կան տուժածներ 20:14 / 03.12.2013

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Օձունի ոլորաններ չհասած՝ «Քոբեր» կայարանից դեպի Ալավերդի տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքերում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 26 SL 750 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Ս.) և «ՎԱԶ 2109» մակնիշի 34 PL 891 պետհամարանիշերով (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ք.)...

Ավտոմեքենան ընկել է փոսը 17:18 / 03.12.2013

Դեկտեմբերի 3-ին, ժամը 17.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Նալբանդ գյուղում՝ Թռչկան ջրվեժի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել փոսը, և այն փոսից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել Սպիտակ քաղաքի բնակիչ Ն. Դ.-ին պատկանող 99 TT 899 պետհամարանիշով «Լեքսուս Ջիփ» մակնիշի ավտոմեքենան:

ՃՏՊ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին. կա տուժած 13:51 / 03.12.2013

Դեկտեմբերի 3-ին, ժամը 13.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գավառ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն» մակնիշի 33 VS 372 և «ԿամԱԶ» մակնիշի 336 LO 67 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վոլկսֆագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1986 թ. ծնված Վ. Մ. և ուղևոր՝ 1979...