Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ՝ Ափնագյուղ գյուղի մոտակայքում 20:53 / 03.08.2013

Օգոստոսի 3-ին, ժամը 21.53-ին ահազանգ ստացվել, որ Արագածոտնի մարզի Ափնագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ապարան-Երևան ավտոճանապարհի 18 կմ-ում բախվել են «Օպել վեկտրա B» մակնիշի 35VL931 պետհամարանիշի և «Օպել վեկտրա A» մակնիշի 10OՏ738 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով  Ստեփանավան քաղաքի բնակիչներ «Օպել վեկտրա A» մակնիշի...

Ավտոմեքենան կախվել էր ձորակը 15:54 / 03.08.2013

Օգոստոսի 3-ին, ժամը 16.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մանկական երկաթուղու» մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել մոտակա ձորակը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Է.Շ.-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի 61ՍՏ376 պետհամարանիշի ավտոմեքենան:

ՃՏՊ` Եղվարդի խճուղում 14:11 / 03.08.2013

Օգոստոսի 3-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ռ.Մ-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 62 ՏՕ 034 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Քաղաքացիները տուժածին տեղափոխել են «Արմենիա» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: {igallery...

Ավտոմեքենան հայտնվել է Սևանա լիճը 19:10 / 02.08.2013

Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի  «ՈՒԱԶ»-ը: Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մազդա՚» մակնիշի 62 ST 627 պետհամարանիշի ավտոմեքենան:    

Արգելափակվել է ավտոմեքենա 18:10 / 02.08.2013

Օգոստոսի 2-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է փոսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել են Ս.Պ.-ին պատկանող > մակնիշի 62 SL 551 պետհամարանիշի ավտոմեքենան: 

ՃՏՊ Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին 18:25 / 30.07.2013

Հուլիսի 30-ին, ժամը 19.15-ին ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ–Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 27 ՕՕ 637 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդ՝ 1971 թ. ծնված Օ. Ս.-ն   և ուղևոր՝  1972 թ. ծնված Ֆ. Գ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով...