Նորություններ

Պատահարներ

Շրջվել է բեռնատար 10:02 / 14.06.2013

Հունիսի 14-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «Գազ-53» մակնիշի 09 ՍՍ 937 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված և վարորդ Մ. Չոլոյանին ցուցաբերել առաջին բուժօգնություն:

ՃՏՊ Գեղադիր-Հացավան ավտոճանապարհին 21:45 / 13.06.2013

Հունիսի 13-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր - Հացավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միտցուբիշի Պաջերո» մակնիշի 34 SD 985 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և կողաշրջվել: Նախնական տվյալներով տուժել է վարորդը (անձը չպարզված), ով տեղի ուժերով տեղափոխվել է հիվանդանոց: Ավտոմեքենան հոսանքազրկվել է և դուրս բերվել երթևեկելի հատված:

ՃՏՊ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին 21:27 / 12.06.2013

Հունիսի 12-ին, ժամը 22.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 UV 867 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել կամրջից (մոտ 20 մ): Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1987թ. ծնված...

ՃՏՊ՝ Կուրղինյան 20 հասցեում 00:23 / 12.06.2013

Հունիսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 20 տան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 32UL724 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազի խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք: Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը:

ՃՏՊ Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում 23:37 / 10.06.2013

Հունիսի 11-ին, ժամը 00.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռոստովյան-Աթոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պեժո» մակնիշի 08 ՕՍ 646 և «Շկոդա» մակնիշի Տ1491 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Յ. Աղաջանյանը («Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:...

ՃՏՊ Կապան քաղաքում 22:26 / 09.06.2013

Հունիսի 9-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում՝ թիվ 9 ավագ դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 51 ՏՍ 534 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Վ. Բեգլարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով ծառին՝ կողաշրջվել: Վարորդը, ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է...