Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ծաղկահովիտ-Սպիտակ ավտոճանապարհին 08:42 / 06.09.2014

Սեպտեմբերի 6-ին, ժամը 09.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Դեռևս չբացահայտվաց հանգամանքներում «Մ-3» միջպետական ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Սպիտակ 23 կմ-ում «Ամեգաս» ՍՊԸ-ին պատկանող ՄԱՆ մակնիշի 960 LL 62 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Հ.) բեռնատարը թեքվել է, ինչից ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:...

ՃՏՊ Մուղնի գյուղի մոտակայքում 05:19 / 06.09.2014

Սեպտեմբերի 6-ին, ժամը 06.12-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Մուղնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 VS 568 և «Օպել Վեկտրա» մակնիշի 09 SL 921 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1967 թ. ծնված Ռ. Մ.-ը, հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Արմենիա» ՀԲԿ:...

Արգելափակվել է ավտոմեքենա 23:39 / 05.09.2014

Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և արգելափակվել խճաքարերի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 02 ՕՕ 264 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի մաս:

Այրվել է ավտոմեքենայի շարժիչը 19:41 / 05.09.2014

Սեպտեմբերի 5-ին, ժամը 20.34-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին` Շատվան գյուղի մոտակայքում, այրվում է «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.00-ին, մարվել՝ 21.15-ին: Պարզվել է, որ «ՎԱԶ 2110» մակնիշի 34 MZ 303 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Բելառուս» մակնիշի տրակտորին և հրդեհվել: Այրվել է ավտոմեքենայի շարժիչը և մեկ անիվ:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված 17:57 / 05.09.2014

Սեպտեմբերի 5-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Արագած սարից իջնելիս ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Ինֆինիտի» մակնիշի 23 OT 524 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը: Տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս են...

ՃՏՊ Աբովյան քաղաքում 07:58 / 03.09.2014

Սեպտեմբերի 3-ին, ժամը 08.48-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Երևան-Սևան ավտոճանապարհի 14 րդ կմ-ի հատվածում դեռևս չբացահայտված հանգամանքներում իրար են բախվել Ն. Մ.-ին պատկանող «ԳԱԶել» մակնիշի 34 DS 797 պ/հ  և Ն. Հ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 33 UT 684 պ/հ   ավտոմեքենաները (վարորդ...