Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դիլիջանի ոլորաններում 08:45 / 04.08.2014

Օգոստոսի 4-ին, ժամը 09.38-ին տեղեկություն է ստացվել, որ ս.թ. օգոստոսի 3-ին Դիլիջանի ոլորաններում` Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել Վ. Վ.-ին պատկանող «ԲՄՎ» մակնիշի 88 AM 788 պետհամարանիշով ավտոմեքենան:  

ՃՏՊ Սեմյոնովկա գյուղի մոտակայքում 04:20 / 04.08.2014

Օգոստոսի 4-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում` Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 88AM788 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնել՝ վարորդ Վ. Վ.-ը (ծնվ. 1992թ.), ուղևորներ Ա. Հ.-ը (ծնվ....

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 02:30 / 04.08.2014

Օգոստոսի 4-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Կոմբայնին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 06SՍ898 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է տրակտորների կմաղքին, ինչից վարորդ Հ. Պ.-ը (ծնվ.1990թ.) և Թ. Հ.-ը (ծնվ. 1989թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սպիտակի ԲԿ: Բժիշկները տուժածների...

Տրակտորը դուրս է բերվել արգելափակումից 11:51 / 02.08.2014

Օգոստոսի 2-ին, ժամը 12.41-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան-Լուսագյուղ ավտոճանապարհին (1-ին կմ) տրակտորն արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրակտորը:

ՃՏՊ Դավիթաշենի կամրջին 22:15 / 01.08.2014

Օգոստոսի 1-ին, ժամը 23.10-ին, ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա» մակնիշի 75 OQ 001 պետհամարանիշի (վարորդ Ղ. Ղ.), «Օպել աստրա» մակնիշի 61 PP 060 պետհամարանիշի (վարորդ Վ. Հ.), «ԲՄՎ X5» մակնիշի 39 MS 999 պետհամարանիշի (վարորդ Ա. Ե.) և «Օպել կորսա» մակնիշի 34 DC 997 պետհամարանիշի (վարորդ Բ. Տ.) ավտոմեքենաները:...

ՃՏՊ Գորիս-Հարժիս ավտոճանապարհին (լրացված) 14:49 / 01.08.2014

Օգոստոսի 1-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում միջհամայնքային Հ-45 ավտոճանապարհի Գորիս-Հարժիս 12-րդ կմ-ում «ԲՄՎ X5» մակնիշի 300 ԼS 03 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից գլորվել: Գ. Բ.-ն (ծնվ. 1990թ.), Ա. Ա.-ն (ծնվ. 1988թ.) և Ն. Վ.-ն (ծնվ. 1991թ.) տեղում զոհվել...