Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենա է արգելափակվել 03:37 / 26.03.2013

Մարտի 26-ին, ժամը 03.37-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ի մոտակայքում ավտոնեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 04.32-ին փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Նիսան Պատրուլ» մակնիշի 50UL001 պետհամարանիշով (վարորդ՝ Լազար Նավասարդյան) և «Նիսան Պատֆայնդեր» մակնիշի 020UU02 պետհամարանիշով (վարորդ՝ Շավարշ Գրիգորյան) ավտոմեքենաները:

ՃՏՊ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին 18:08 / 25.03.2013

Մարտի 25-ին, ժամը 18.08-ին տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, սակայն անհրաժեշտությունը վերանալու պատճառով, ետ է վերադարձվել ճանապարհից: Պարզվել է, որ «Վոլկսվագեն Ջետտա» մակնիշի 32 ԼՏ 463 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Մերուժան Բաբայան, ծնվ.1958թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից Մ.Բաբայանը տեղում զոհվել է: {igallery...

ՃՏՊ Ա. Մանուկյան փողոցում 03:47 / 25.03.2013

Մարտի 25-ին, ժամը 03.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ա.Մանուկյան փողոցի թիվ 1/5 հասցեում գտնվող «Ամստերդամ» կարաոկեի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում գետնանցումի պատին է բախվել «Ինֆինիտի G35» մակնիշի 86 OP 888 պետհամարանիշի ավտոմեքենան: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել...

Ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից 20:43 / 24.03.2013

Մարտի 24-ին, ժամը 20.43-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր - Ձորագլուխ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն «ՈՒրալ» ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա.Հովհաննիսյանի վարած «ՎԱԶ 2124» մակնիշի 15ԼՏ673 պետհամարանիշի ավտոմեքենան: {igallery id=7975|cid=88|pid=1|type=category|children=0|showmenu=0|tags=|limit=0}

Արգելափակվել են ավտոմեքենաներ 16:32 / 24.03.2013

Մարտի 24-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր-Ձորագլուխ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները` «ՈՒրալ» ավտոմեքենայով: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա:

Արգելափակում ավտոճանապարհին 13:09 / 24.03.2013

Մարտի 24-ին, ժամը 13.09-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին արգելափակվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարարները «Զիլ 131» ամենագնացով: Ժամը 23.10-ի սահմաններում հրշեջ-փրկարարները ԼՂՀ-ի Շահումյանի շրջանի ՃՇՇ-ի և Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների օգնությամբ արգելափակումից դուրս են բերել 20 ավտոմեքենա: